Ամենօրյա արխիվներ: 17.06.2017

Զախարովայի հայտարարությունը Ադրբեջանին տեղը դնելու միտում ունի. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Այսպիսի հայտարարություններն իրար հետևից պատահական չեն լինում։ Ադրբեջանը լկտիացավ, լկտիության չափն ամեն օր ավելանում է, և նրանք ուզում են տեղը դնել։ Գիտե՞ք՝ շատ դժվար է այդպիսի երկրի, այդպիսի ղեկավարության հետ գործ ունենալ. լկտի, ոչ մի կանոն, պայմանավորվածություն չհարգող»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային… Կարդալ ավելին »

Խաչատուր Սուքիասյանը որոշել է ճոպանուղի կառուցել Երևանում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հնարավոր է Երևանում շուտով ճոպանուղի կառուցվի։ Իհարկե, ոչ նախկին երթուղով՝ Նորքից մինչև Շրջանային։ Ճոպանուղի ունենալու գաղափարը «Սիլ գրուպի» հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանինն է։ Նա որոշել է իր միջոցներով Կասկադից մինչև Մոնումենտ՝ Հաղթանակի զբոսայգի բարձրացող ճոպանուղի կառուցել, որտեղ մի փոքրիկ հողակտոր ունի։ Գաղափարը՝ որպես առաջարկ, ներկայացվել է քաղաքապետարանին, այժմ քննարկման փուլում է։… Կարդալ ավելին »

«Ժառանգության» անվանափոխության հարց չկա. համագումարից հետո կարող է լինել խոշորացում. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ժառանգություն» կուսակցու­թյան համագումարի ոչ միայն օրակարգը, այլև նույնիսկ օրակարգի նախագիծը դեռևս քննարկված և հաստատված չէ: Դա կլինի վարչության առաջիկա նիստի ժամանակ, որը կկայանա հունիսի 25-ին: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցու­թյան վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը: Անդրադառնալով այն հարցին, թե համագումարի ընթացքում քն­նարկվելո՞ւ է «Ժառանգություն» կուսակցության անվանափոխու­թյան հարցը, մեր… Կարդալ ավելին »

Արտաշատի քաղաքապետարանում խառն են. տեղը չեն բերում, թե ով է քաղաքապետը. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Չնայած այն բանին, որ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանի լիազորությունները որպես Արտաշատի քաղաքապետ դադարեցվել են 2017 թվականի մայիսի 17-ին, քաղաքապետարանի կայքում դեռ համայնքի ղեկավարը Արգամ Աբրահամյանն է: Ավելին, քաղաքապետի ցանկացած որոշման մեջ, որը հրապարակված է քաղաքապետարանի կայքում, որպես քաղաքապետ նշված է Արգամ Աբրահամյանի անունը: Արտաշատի քաղաքապետի մայիսի 17-ից… Կարդալ ավելին »

Վարչապետի գլխավոր խորհրդականի տղան նոր պաշտոն է ստացել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Մարտիրոսյանի տղան՝ Արտակ Մարտիրոսյանը, «Փաստին» հասած տեղեկություններով, նոր պաշտոն է ստացել. նա դարձել է «Գազպրոմ Արմենիայի» Արտաշատի մասնաճյուղի ղեկավար: Նշենք, որ այս պաշտոնը թափուր մնաց այն բանից հետո, երբ նախկին ղեկավար Անդրանիկ Հարությունյանը պատգամավոր ընտրվեց Կոտայքի… Կարդալ ավելին »

«Օրենքով գող» Սերգեյ Ասատրյանը հայտնաբերվել է Մոսկվայում

«Օրենքով գող» Սերգեյ Ասատրյանը (Օսետրինա կրտսեր կամ Սերյոգա Բենթլի), ով վերջերս առեղծվածային անհետացել էր «Վլադիմիրսկի ցենտրալ» բանտից, հայտնաբերվել է: Այժմ նա գտնվում է Մոսկվայում՝ «Բուտիրկա» քննչական մեկուսարանում: Այս մասին հայտնում է Rosbalt-ը։ Մայիսի վերջին մոսկովյան քաղաքային դատարանը ուժի մեջ էր թողել «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանի և նրա քեռի Արթուր Բաղդասարյանի վերաբերյալ դատավճիռը: Երկուսն էլ մեղավոր… Կարդալ ավելին »