Ամենօրյա արխիվներ: 16.06.2017

Սպանություն Երևանում. 21-ամյա հարսը կասկածվում է ամուսնու 52-ամյա հորը սպանելու մեջ

Երեկ ՝ հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսօրին 1-03 շտապօգնության բրիգադը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Ավան վարչական շրջանի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է կիսամերկ վիճակում տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի… Կարդալ ավելին »

Արցախի Հանրապետությունում հակառակորդի կրակոցներից մահացել է 3 զինվոր, իսկ 2-ը վիրավորում են ստացել

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ, այսօր՝ հունիսի 16-ին, Արցախի Հանրապետության Մարտունու պաշտպանական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանական կողմից կրակոցների հետևանքով 3 զինվոր զոհվել է, իսկ 2-ը հրազենային վնասվածքներ են ստացել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զոհված զինծառայողներն են 20-ամյա Արայիկ Ռուդիկի Մատինյանը, ով Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ էր, բանակ էր զորակոչվել Ալավերդու Թումանյանի զինկոմիսարիատի կողմից, 20-ամյա Վիգեն Ժիրայրի… Կարդալ ավելին »

Միջոցառումներ ոստիկանության կրթահամալիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 16-ին ոստիկանության կրթահամալիրում միջոցառումներն սկսվեցին «ոստիկան» որակավորման եռամսյա դասընթացն ավարտած ոստիկանների երդման հանդիսավոր արարողությամբ: Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը դիմեց նորընծա ոստիկաններին: Հանդիսավոր քայլերթից հետո ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ծաղիկներ դրեց սահմանների պաշտպանության եւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին: Ոստիկանության պետը շրջեց կրթահամալիրի տարածքում, ծանոթացավ բարեկարգման արդյունքներին: Այնուհետեւ ոստիկանության պետը դիպլոմներ հանձնեց… Կարդալ ավելին »

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ողջույնի խոսքը Հայկական քաղաքական կուսակցությունների ֆորումի մասնակիցներին

Հունիսի 16-ին Ստեփանակերտում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Հայկական քաղաքական կուսակցությունների ֆորումին: Արա Բաբլոյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Միջկուսակցական ֆորումի հարգելի մասնակիցներ, հարգարժան գործընկերներ, ողջունում եմ Հայկական քաղաքական կուսակցությունների ֆորումի մասնակիցներիդ: Այն կարեւոր հարթակ է թե՛ միջկուսակցական եւ թե՛ միջպետական ու համազգային խնդիրներ քննարկելու համար: Արցախի եւ Հայաստանի… Կարդալ ավելին »

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն Արցախում այցելել է առաջնագիծ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Գագիկ Մելիքյանը, Գեւորգ Պետրոսյանը, Ռոմիկ Մանուկյանը, Գեւորգ Գորգիսյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, հունիսի 16-ին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ Արցախում այցելել են առաջնագիծ եւ զորամասերից մեկը: Արա Բաբլոյանը ծանոթացել է սահմանը պաշտպանող զինվորների ծառայության եւ կեցության… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստան-սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները քննարկելու նպատակով: Ընդգծելով, որ Հայաստան-սփյուռք նախորդ խորհրդաժողովը տեղի է ունեցել 2014 թվականին, և այդ երեք տարիների ընթացքում թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքի տարբեր համայնքներում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ, ի հայտ են եկել նոր մարտահրավերներ և հնարավորություններ, Հանրապետության Նախագահը կարծիք է… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ԳԱԶՊՐՈՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՔՍԵՅ ՄԻԼԼԵՐԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Ընդգծելով, որ այս տարին հոբելյանական է երկու երկրների համար` Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ այդ 25 տարիները դարձել են բոլոր ուղղություններով երկու պետությունների դաշնակցային փոխգործակցության ամրապնդման տարիներ: Հայ-ռուսական միջպետական հարաբերությունների դինամիկ… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԶԵԿՈՒՑԵԼ Է ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, ակնկալվող արդյունքների, ընթացիկ ծրագրերի և առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին։ Աշոտ Մանուկյանը Նախագահին տեղեկացրել է տարածաշրջանային համագործակցության ծրագրերի և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների, մասնավորապես` Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման բարձրավոլտ օդային գծերի կառուցման ծրագրերի ընթացքի… Կարդալ ավելին »