Ամենօրյա արխիվներ: 14.06.2017

Norway Chess-2017. Արոնյանը շանս չտվեց Կարյակինին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվող «Norway Chess» շախմատային գերմցաշարի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը սևերով հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին: Ռուս գրոսմայստերն իր պարտությունն ընդունել է 41-րդ քայլում: Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանը վաստակել է 5 միավոր և, ամենայն հավանականությամբ, միանձնյա կգլխավորի մրցաշարային աղյուսակը, քանի որ 4 միավոր ունեցող ամերիկացի Հիկարու Նակամուրան հավանաբար ոչ-ոքի… Կարդալ ավելին »

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Շնորհավորելով արվեստագետին և նրա տիկնոջը` նոր բնակարան ստանալու առթիվ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նմանատիպ… Կարդալ ավելին »

Թերեզե Վեբերի «Թուղթ – Ձեռք և Ոգի. պատումներ արվեստում» անհատական ցուցահանդեսը Երևանում

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը ներկայացնում է շվեյցարացի արվեստագետ Թերեզե Վեբերի «Թուղթ – Ձեռք և Ոգի. պատումներ արվեստում» լայնածավալ անհատական ցուցահանդեսը Երևանում: Այս կբացվի հունիսի 15-ին՝ Հայաստանի ազգային պատկերասրահում: Այս մասին հայտնում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության մամուլի ծառայությունը: Թերեզե Վեբերի առաջին ծանոթությունը Հայաստանի հետ տեղի է ունեցել 2015թ.-ին և այդ ժամանակից ի վեր նա իր աշխատանքներում պարբերաբար անդրադառնում… Կարդալ ավելին »

Մանկական կինոմեղեդիներ «Արտ Սինեմա» մենակատարների պետական անսամբլի կատարմամբ

Հունիսի 18-ին՝ ժամը 15:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Մանկական կինոմեղեդիներ» խորագիրը կրող համերգ: Ինչպես Culture.AM-ին հայտնեցին «Արտ Սինեմա» մենակատարների պետական անսամբլից՝ երեկոյի ընթացքում կկատարվեն սիրված մեղեդիներ «Տանը միայնակ», «Զոռռոյի դիմակը», «Հարի Փոթեր», «Կարիբյան ծովի ծովահեններ» և այլ ֆիլմերից: 7 տարիների ընթացքում «Արտ սինեմա» անսամբլն իր երկացանկում ընդգրկել է մոտ 150 հայկական  և… Կարդալ ավելին »

«Նիսան Մուռանո»-ն ընկել է ձորը: Վարորդը մահացել է

Հունիսի 13-ին, ժամը 8.45-ին, «Նիսան Մուռանո» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզում՝ Այգեհովիտ-Վազաշեն ճանապարհի 1-ին կմ-ին, բախվել է պատնեշի և ընկել ձորը: Պատահարի հետևանքով վարորդը՝ 1995 թ. ծնված Հովհաննես Ներսիսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Կատարվում է քննություն:

Գրպանահատության դեմ պայքարը շարունակվում է

Հունիսի 13-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 97 տան մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին: Նա խոստովանել է, որ թիվ 39 երթուղայինում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար, բանկի պլաստիկ քարտ… Կարդալ ավելին »

Դավիթ Հարությունյանը նախարարության ղեկը տվել է իրեն ամենուր ուղեկցող Նունե Խաչատրյանին. «Հրապարակ»

«Դավիթ Հարությունյանը ձեռնամուխ է եղել կադրային փոփոխությունների: Նա նախարարության ղեկը տվել է իրեն ամե­նուր ուղեկցող, հիմա էլ կառավա­րությունից ԱՆ տեղափոխված և իր խորհրդական նշանակված Նունե Խաչատրյա­նին, և այժմ նա է ամեն ինչ որոշում՝ կադրային հարցերից մինչև փոստի ստուգում: Ֆինանսական հարցերն իր ձեռքը վերցնելու համար Դավիթ Հա­րությունյանն ազատվել է նախարարության գլխա­վոր հաշվապահից, ում մասին կոլեգաներն ասում… Կարդալ ավելին »

Եթե քաղաքական գործիչը ինչ–որ բան է ասում առանց հիմնավորման՝ կա՛մ ԱԱԾ աշխատակից է, կա՛մ բանսարկու. Ալեն Սիմոնյանը՝ «Երկիր ծիրանիին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մամուլում երեկ գրվել է, որ շաբաթ օրը «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նիստում «հնչել է նաև այն միտքը, որ «Ելք»–ի հետ իշխանության բանակցությունները վարել է անձամբ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որն իր տանը հյուրընկալել է «Ելք» դաշինքի որոշ անդամների»։ Այս առթիվ «Փաստի» հարցին ի պատասխան՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը հայտարարեց. «Ո՞վ… Կարդալ ավելին »

Ծառուկյանը Արտաշատի հարցում փորձել է զսպել Հովիկ Աբրահամյանին՝ «մի բզբզա». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ Արգամ Աբրահամյանը լուսանկարներ է տեղադրել Արտաշատի փողոցներում ասֆալտապատման աշխատանքների մասին՝ գրելով․ «Ես խոստացել էի, որ չեմ հեռանում Արտաշատից և շարունակելու եմ ընտանիքիս անձնական միջոցներով բարեկարգել և ավելի հարմարավետ դարձնել մեր մարզկենտրոնը…»։ Սա վկայում է այն մասին, որ Աբրահամյանները հեշտ չեն հանձնելու Արտաշատը։ Ի դեպ, Աբրահամյանի թիմակիցները ոգևորված… Կարդալ ավելին »