Ամենօրյա արխիվներ: 11.06.2017

«Ազատի նմաններին մենք բացակա չենք դնի».Կոտայքի մարզի Կամարիս գյուղում տեղի ունեցավ 19-ամյա հերոսի հուշաղբյուր-խաչքարի բացումը . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 11-ին, Կոտայքի մարզի Կամարիս գյուղում բացվեց հուշաղբյուր–խաչքար՝ նվիրված 2016թ.-ի քառօրյա պատերազմի օրերին հայրենիքի համար հերոսաբար կյանքը նվիրաբերած Կամարիս գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող 19-ամյա Ազատ Սիմոնյանի հիշատակին: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մանկապարտեզի բակում տեղադրված հուշաղբյուր-խաչքարի բացումը կատարեցին հերոսի ծնողներն ու քույրերը: Հուշաղբյուր-խաչքարի հավերժացման գաղափարը Կամարիսի գյուղապետ Գոռ Հակոբյանինն է, քանդակագործն է… Կարդալ ավելին »

ԱՄՆ գլխավոր դատախազը պատրաստ է կոնգրեսում ցուցմունք տալ

ԱՄՆ գլխավոր դատախազն ասել է, որ պատրաստ է Դաշնային ոստիկանության նախկին պետի խոսքերի մասին, ցուցմունք տալ Սենատի Հետախուզության կոմիտեի նիստում: ՀԴԲ-ի նախկին ղեկավար Ջեյմս Քոմիի խոսքերից հետո, Ռիչարդ Շելբիին հղած նամակում, ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հայտնել է իր պատրաստակամությունը Սենատի հետախուզական կոմիտեի նիստում ցուցմունքներ տալու  համար: Ջեյմս Քոմին  Կոնգրեսի հինգշաբթի օրվա դռնբաց լսումների ժամանակ նշել էր, որ Ջեֆ Սեշնսը… Կարդալ ավելին »

Ավտովթարի հետևանքով Top Gear-ի նախկին հաղորդավարը հոսպիտալացվել է (տեսանյութ)

Insideevs.com-ի փոխանցմամբ Բրիտանական Top Gear հաղորդաշարի նախկին վարող` Ռիչարդ Համոնդը նոր հեռուստաշոուի նկարահանումների ժամանակ վթարի է ենթարկվել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նշենք, որ նկարահանումները տեղի են ունեցել Շվեյցարիայի լեռներում, իսկ փորձարկվող մեքենան եղել է ̀  Rimac Concept One սպորտային ավտոմեքենան: https://youtu.be/oOQL7hyFXtc

Երևան –Սևան ճանապարհին 22–ամյա վարորդը Niva-ով բախվել է բետոնե արգելապատնեշին, այնուհետև մի քանի ծառերի և հայտնվել ձորակում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի բնակիչ, 22-ամյա Միքայել Գալստյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, իր վարած ВАЗ 2121 մակնիշի 01 ՍՍ 909 համարանիշի ավտոեմեքնայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, այնուհետև մի քանի ծառերի և հայտնվել ձորակում:… Կարդալ ավելին »

Ստամբուլի հայերը 5 հազար մուսուլմանի Ռամադանի ընթրիք են հյուրասիրել

Ստամբուլի հայկական «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի հիմնադրամը մուսուլմանական Ռամադանի առթիվ Զեյթինբուռնուի շրջանում 5 հազար քաղաքացու Ռամադանի ընթրիք է հյուրասիրել։ Թուրքական Iskurnet–ի փոխանցմամբ՝  «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի հիմնադրամի կողմից կազմակերպված Ռամադանի ընթրիքին հավաքվել են աշխարհի տարբեր երկրներից Ստամբուլ եկած մուսուլման ներգաղթյալներ՝ սիրիացի, ղազախ, ղըրղըզ, թուրքմեն, աֆղան եւ այլք։ Ընթրիքին ներկա է եղել նաեւ Զեյթինբուռունի քաղաքապետ Մուրադ Այդընը։  … Կարդալ ավելին »