Ամենօրյա արխիվներ: 10.06.2017

Մոնտենեգրո-Հայաստան՝ 2:0

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի (E խումբ) 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվում է Մոնտենեգրոյի ընտրանուն: Արթուր Պետրոսյանի ընտրած մեկնարկային կազմը՝ այստեղ: Մեր ազգային թիմի հանդիպումը կարող եք դիտել Առաջին ալիքի ուղիղ եթերում. հղումը՝ այստեղ: Հանդիպումը ցուցադրում է նաև ռուսական «Футбол 2» հեռուստաալիքը.

Բաղդադից հարավ գտնվող քաղաքում ահաբեկչության հետևանքով մահացել է 20 մարդ

Հունիսի 9-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադից հարավ գտնվող Մուսայիբ քաղաքի շուկաներից մեկում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն, ինչի հետևանքով զոհվել է 20, վիրավորվել՝ 34 մարդ։ Այս մասին հայտնում է  Al Monitor լրատվակայքը: Մինչ այդ մեկ այլ ահաբեկչական գործողություն էր իրականացվել Քյարբալա քաղաքում, որի հետևանքով վիրավորվել է 4 մարդ։  Երկու ահաբեկչություններն էլ կազմակերպել է «Իսլամական պետություն» ահաբեկչական… Կարդալ ավելին »

Տեղի է ունեցել Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակին նվիրված գիտաժողով

Հունիսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Լեհաստանի հայ համայնք. անցյալ և ներկա» խորագրով գիտաժողով,որը մեկնարկեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի օրհնության խոսքով: Այս մասին Culture.AM-ին հաղորդում են ՀՀ սփյուռքի նախարարության  հասրակայնության հետ կապերի բաժնից։ Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:… Կարդալ ավելին »

Վարչապետը հանդիպել է Վրաստանի առաջին փոխվարչապետին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դիլիջանում ԱՄՀ/ՀԲ՝ Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հավաքի շրջանակում հանդիպում է ունեցել Վրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Կումսիշվիլիի գլխավորած պատվիրակության հետ: ՀՀ վարչապետը և Վրաստանի առաջին փոխվարչապետը քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգին և, մասնավորապես, տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: Կարեն Կարապետյանը և Դիմիտրի Կումսիշվիլին անդրադարձել են տարբեր ոլորտներում իրականացվող… Կարդալ ավելին »

Էլիտան հունիսին քեֆերի մեջ է. կմասնակցեն աստղեր արտերկրից, այդ թվում՝ Օրբակայտեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնել էինք, հայ քաղաքական էլիտան հունիսին խնջույքների մեջ է։ Մամուլն արդեն գրել է, որ Գագիկ Խաչատրյանի դստեր հարսանիքը հետաձգվել է, քանի որ թոռան մոտ առողջական խնդիրներ են հայտնաբերվել։ Առաջիկայում երգչուհի Նառայի դստեր հարսանիքն է։ Հունիսի 8-ին էլ գործարար, «Լյուքս» խանութների ցանցի, coffee shop սրճարանի սեփականատիրոջ՝ Լյուքսի Արմենի դստեր հարսանիքն էր,… Կարդալ ավելին »