Ամենօրյա արխիվներ: 09.06.2017

Արմեն Թութունջյանի (Չիկո) հոգեհանգստի արարողությունը՝ հունիսի 10-ին

Ջազի մեր օրերի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Արմեն Թութունջյանի (Չիկո) հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 10-ին, ժամը 18:00-20:00-ն` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտը` հունիսի 11-ին, ժամը 11:00-14:00-ն` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Հիշեցնենք, որ Արմեն Թութունջյանը հանկարծամահէ եղել  … Կարդալ ավելին »

Հրազդանի քաղաքապետարանի մեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացին մահացել է

Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդան քաղաքի բնակիչ, 1959 թ. ծնված Վալերի Թորոսյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։ Քննչական կոմիտեի հրապարակած նախնական տվյալներով՝ 2017թ. հունիսի 8-ին՝ ժամը 12.25-ի սահմաններում, Հրազդանի քաղաքապետարանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի, 444 LL 70 համարանիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում, Քաղսի գյուղից դեպի Հրազդան ընթանալիս, նախկին կաթի գործարանի մոտ,… Կարդալ ավելին »

Ռուսաստանցի գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը հայտնվել է Բաքվի «սև ցուցակում»

Ռուսաստանցի գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը վերջերս Լեռնային Ղարաբաղ այցելելու համար ընդգրկվել է Ադրբեջանի իշխանությունների սահմանած և 2013 թվականից գործող «սև ցուցակում»: Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը: Լիմոնովը Լեռնային Ղարաբաղ էր այցելել մայիսին, ինչպես տեղական լրատվամիջոցներն են հայտնել՝ մեկշաբաթյա մասնավոր այցով: Ղարաբաղյան այցի մասին «Սվոբոդնայա պրեսայում»… Կարդալ ավելին »

Քաղաքապետ Տարոն Մարգարյան. «Երևանի ավագանու անդամ լինելը բարձր պատիվ է»

Երևանի 3-րդ գումարման ավագանու առաջին նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախքան օրակարգային հարցերին անցնելը, նախ շնորհակալություն է հայտնել երևանցիներին՝ վստահության քվեի համար և շնորհավորել է ավագանու նորընտիր անդամներին: «Նախ և առաջ ուզում եմ շնորհավորել բոլորիդ Երևան քաղաքի ավագանու անդամ ընտրվելու առթիվ և շնորհակալություն հայտնել բոլոր այն երևանցիներին, ովքեր մայիսի 14-ին իրենց վստահության քվեն տվեցին Հայաստանի… Կարդալ ավելին »

Նվագախմբի բոլոր անդամները ներկա են եղել շենքում, բայց դուրս չեն եկել ելույթի․ Կարինե Կիրակոսյան

Երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Գայանե» բալետը չի կայացել` նվագախմբի անդամների ներկա չգտնվելու պատճառով։ -Երեկ տեղի ունեցած տհաճ միջադեպի առիթով այսօր առավոտյան կայացել է ժողով, որին մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը,— լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թատրոնի տնօրենի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանը։ Կիրակոսյանի խոսքով` նվագախմբի բոլոր… Կարդալ ավելին »

Երևանի նորընտիր ավագանին կազմավորել է մշտական հանձնաժողովներն ու ընտրել նախագահներին և տեղակալներին

Երևանի 3-րդ գումարման ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, օրակարգի համաձայն, Երևանի ավագանին հաստատել է ավագանու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը: Քվեարկության արդյունքում ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամներ են նշանակվել «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամներ Սուրեն Ներսիսյանը և Արմեն Երեմյանը, «ԵԼՔ» խմբակցությունից՝ Թեհմինա Վարդանյանը և Անի Խաչատրյանը: Օրակարգի հաջորդ հարցով Երևանի ավագանին… Կարդալ ավելին »

Վարչապետն ընդունել է «Սկոլկովո» բիզնես դպրոցի ներկայացուցիչներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Մոսկվայի «Սկոլկովո» բիզնես դպրոցի ուսանողներին և շրջանավարտներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային բիզնես նախագծերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Այս համատեքստում վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից մեր երկրում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաև տարբեր ոլորտներում նախաձեռնած բարեփոխումներին:

2017թ. առաջին հինգ ամսվա ընթացքում արձանագրվել է օդային ուղևորահոսքերի 31 տոկոսի աճ. Վարչապետն այցելել է Քաղավիացիայի գլխավոր վարչություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն՝ ծանոթացել ավիացիոն ոլորտում տեղի ունեցող զարգացումներին և առաջիկա ծրագրերին: Կարեն Կարապետյանը նախ եղել է աերոդրոմային և օդային երթևեկությունների կառավարման կենտրոններում, որտեղ կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել վերջիններիս գործունեության վերաբերյալ: Վարչապետին զեկուցվել է, որ 2016 թվականին արձանագրվել է օդային ուղևորահոսքերի աննախադեպ ցուցանիշ՝ այն հասել է… Կարդալ ավելին »

«Դալաններում ծեծվելու» հերթը ՀՅԴ-ինն է. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ամեն բառը չափող-ձևող, ջրից միշտ չոր դուրս եկող դաշնակցականներն արդեն մի քանի օր է՝ իրենց խորհրդարանական խմբակցության անկուսակցական անդամ Անդրանիկ Կարապետյանի անդրանիկ ելույթից հետո մեկ նրան «ուրանում» են՝ հայտարարելով, թե նա դաշնակցական չէ, անկուսակցական է, մեկ էլ թե` ուղղակի խոսքը ճիշտ չի ձևակերպել: Իսկ իրականում, ասում են, ՀՅԴ-ի… Կարդալ ավելին »

Պատերազմը հանկարծակի չի սկսվում՝ կարծում է Ալբերտ Բազեյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը զրուցել է «Նիկոլ Դուման» ջոկատի հրամանատար, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հետ: Նրա կարծիքով՝ պատերազմը մոտ է, և նույն վիճակն է, ինչ տարիներ շարունակ եղել է, առանձնահատուկ բան չկա: Ինչպես նկատել է պարոն Բազեյանը՝ պատերազմը հանկարծակի չի սկսվում, պետք է լինի զինաշարժ, զորքերի տեղաշարժ: Իսկ ինչ վերաբերում է ապրիլյան քառօրյա պատերազմին, ապա նրա… Կարդալ ավելին »