Ամենօրյա արխիվներ: 08.06.2017

ԿԳ նախարարը պարգևներ է հանձնել Դելփյան խաղերի մրցանակակիրներին

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացված ԱՊՀ մասնակից երկրների 12-րդ երիտասարդական Դելփյան խաղերին ՀՀ պատվիրակությունը ներկայացել է 11 անվանակարգում՝ նվաճելով 7 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Եվս 9 մասնակից պարգևատրվել է դիպլոմներով: Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է 2-րդ պատվավոր տեղը: Այսօր Դելփյան խաղերի մրցանակակիրներին ընդունել և պարգևներ է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն… Կարդալ ավելին »

Հակոբ Խալաթյանը Արցախում հանդես կգա մենահամերգով

Հունիսի 8-ին Արցախի Հանրապետությունում տեղի կունենա քամանչահար, գեղանկարիչ, երաժշտական գործիքներ պատրաստող վարպետ Հակոբ Խալաթյանի մենահամերգը։ Անվանի երաժշտի մենահամերգն անցկացվում է Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ։ Համերգային երեկոն կրում է «Վերադարձ արմատներին՝ նվագով․․․» խորագիրը։ Հավելենք միայն, որ համերգը կկայանա Շուշիի կերպարվեստի թանգարանում։   Culture

ՀՀ նախագահը ներկա գտնվեց Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եկեղեցական- ներկայացուցչական ժողովի հունիսի 8-ի նիստին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերին ընդառաջ, մասնակցեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Տերունական աղոթքից հետո նիստը բացվեց Ամենայն Հայոց Հայրապետի խոսքով։ Նորին Սրբությունը, ողջունելով ՀՀ նախագահի ներկայությունը ժողովին, անդրադարձավ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի առաքելությանը և գումարված 6-րդ ժողովի արդյունքներին՝ նշելով, որ… Կարդալ ավելին »

Մահացել է ջազմեն Արմեն Թութունջյանը՝ Չիկոն

Կյանքից հեռացել է հայկական ջազի մեր օրերի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝  Արմեն Թութունջյանը՝ Չիկոն։ Հայտնի երաժիշտն այսօր նկարահանել է իր հեղինակային «Ջազի ժամը» հաղորդումը (Երկիր Մեդիա հեռուստաընկերություն), որը պետք է եթեր հեռարձակվեր շաբաթ օրը։ Ավելի ուշ՝ մի քանի ժամ անց՝ թենիսի մարզադաշտում, հանկարծամահ է եղել։ Արմեն Գրիգորի Թութունջյանը ծնվել է 1944 թ. հունվարի 28-ին Երևանում: Հայաստանի Հանրապետության… Կարդալ ավելին »

Վահան Մարտիրոսյանը ընդունել է «Մերսեդես Բենց» ընկերության ներկայացուցիչներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 8-ին ընդունել է  «Մերսեդես Բենց»  ընկերության ներկայացուցիչներին՝  մեծ մեքենաների վաճառքի և մարքեթինգի գծով ղեկավար Ութց Ռախների  գլխավորությամբ։ Նախարարը մինչ այս արդեն  հանդիպել էր «Մերսեդես Բենց»  ընկերության Հայաստանի ներկայացուցիչներին, քննարկել նոր տրանսպորտային  համակարգ մշակելու ծրագիրը։ Հերթական հանդիպումը նպատակ ուներ ընկերության պատասխանատուների հետ քննարկելու ծրագրի մանրամասները։ Ներկայացնելով… Կարդալ ավելին »

Տաքսի ծառայությունների որակը չի համապատասխանում անհրաժեշտ ստանդարտներին և նորմատիվային պահանջներին. վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացիների, զբոսաշրջիկների տեղափոխման դեպի քաղաք և այլ վայրեր ծառայություններին՝ վարչապետը նշել է. «Ուսումնասիրելով «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայությունների մատուցման ներկայիս իրավիճակը՝ արձանագրում ենք, որ տաքսի ծառայությունների որակն ակնհայտորեն… Կարդալ ավելին »

ՀՀ-ն պատասխանեց Բաքվին ԵԽ-ում. կսկսվի՞ իրավական գործընթաց Ադրբեջանի դեմ. 1in.am

Եվրոպայի խորհրդում (ԵԽ) սկսվել է ուշագրավ մի գործընթաց, որը կարող է հանգեցնել ԵԽ Նախարարների կոմիտեում Ադրբեջանին ձայնի իրավունքից զրկելուն և նույնիսկ անդամակցության դադարեցմանը: Որոշումը կայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի առաջարկով, որը կապված է Ադրբեջանի մասին ՄԻԵԴ-ի վճիռների կատարման խնդրի հետ: ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը Հայաստանի… Կարդալ ավելին »

ՄԽ համանախագահերը երկու օրից կլինեն Երևանում

Ղարաբաղյան խնդրով զբաղվող Մինսկի խմբի համանախագահները երկու օրից կժամանեն Երևան՝ հանդիպելու Հայաստանի իշխանությունների հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, մանրամասնելով՝ այցի նպատակն է՝ հստակեցնել իրավիճակը հակամարտության գոտում: Ըստ Զախարովայի, միջնորդները կլինեն նաև Ղարաբաղում, մեկ շաբաթ անց էլ կմեկնեն Բաքու, իսկ այցի ավարտին հանդես կգան արդյունքների մասին հայտարարությամբ: Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ… Կարդալ ավելին »

Մեկնարկում է «Սասնա ծռեր»-ի դատավարությունը

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրավելուց 11 ամիս անց մեկնարկում է «Սասնա ծռեր» զինված խմբի դատավարությունը: Այսօր Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կսկսի քննել քրեական գործից 14 մեղադրյալների նկատմամբ անջատված գործը: Գլխավոր դատախազությունն այսօր հայտարարեց, որ ևս 18 մեղադրյալի գործ ուղարկել է դատարան: Ըստ մեղադրանքի, «Սասնա ծռեր»-ի 14 անդամները՝ մասնավորապես… Կարդալ ավելին »