Ամենօրյա արխիվներ: 07.06.2017

Իրանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Իսլամական պետությունը»

Հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական 2 հարձակումների պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Իրանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ  այս պահին տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների, հայերի առկայության մասին տեղեկատվություն չկա: Միաժամանակ դեսպանությունը Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին հորդորում է «զերծ մնալ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողությունների տարածքներ, մասնավորապես՝ Թեհրանի հարավային շրջաններ… Կարդալ ավելին »

Գերմանիան դուրս է բերում զորքերը թուրքական «Ինջիլիքից»

Այսօր՝ հունիսի 7-ին, Գերմանիայի կառավարությունը գերմանական զինուժի ստորաբաժանումները Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից հանելու որոշում է կայացրել:  Այս մասին հայտնում է գերմանական Der Spiegel պարբերականի կայքը: Թարմացված. Գերմանիայի կառավարությունը հրապարակել է համապատասխան որոշումը: Որոշման համաձայն՝ առաջիկա երկու ամիսների ընթացքում Գերմանիան «Ինջիլիքում» տեղակայված ստորաբաժանումը, այդ թվում՝ նաև «Տոռնադո» կործանիչները կտեղափոխի Հորդանան՝ գերմանական զինուժի նոր բազա: Գերմանիայի կառավարությունը դեռևս պաշտոնական… Կարդալ ավելին »

Թուրքիայում ձերբակալվել է «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերության 8 աշխատակից

Հունիսի 7-ին ձերբակալվել է թուրքական «Ասելսան» խոշոր ռազմարդյունաբերական ընկերության 8 աշխատակից: Նրանք մեղադրվում են Ֆեթուլլա Գյուլենի «ահաբեկչական կառույցին» անդամակցելու համար:Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը: Հետաքննությունը վարում է Անկարայի գլխավոր դատախազությունը: Բացի «Ասելսան» ընկերության աշխատակիցներից, ձերբակալվել է նաև այլ կառույցների 10 աշխատակից: Ընդհանուր առմամբ, ձերբակալվածների թիվը հասնում է 18-ի: Նշենք, որ ավելի վաղ՝ այս… Կարդալ ավելին »

Էրդողանն անարդյունավետ է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը

ԵԱՀԿ Մինսկի խումբն այդպես էլ չկարողացավ լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, հայտարարել է  երեքշաբթի Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտությունը: Նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ Ռուսաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան, որոնք նաև հանդիսանում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, համակարգված չեն գործում: «Հենց որ այդ երկրներից մեկը հանդես է գալիս հակամարտության կարգավորման օգտին,… Կարդալ ավելին »

ԱԺ նախկին խոսնակ․ «Սերժ Սարգսյանը պետք է ամբողջովին նվիրվի պետության հետագա կառավարմանը»

«Որպեսզի պետությունը զարգանա, Սերժ Սարգսյանը պետք է ամբողջովին նվիրվի պետության հետագա կառավարմանը»: Այսօր, պատասխանելով «Ազատության» հարցին՝ 2018-ի ապրիլից հետո, երբ Սերժ Սարգսյանը վայր կդնի նախագահի լիազորությունները, արդյո՞ք Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել որպես վարչապետ, նման համոզմունք հայտնեց Ազգային ժողովի նախկին նախագահ, հանրապետական պատգամավոր Գալուստ Սահակյանը: Երեկ լրագրողների հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանն այդ հարցին այդպես էլ… Կարդալ ավելին »

Փոստանջյանը փորձում է Գլխավոր դատախազության միջոցով պատժել վարչական ատյանի դատավորներին

Քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները: «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր հանցագործության մասին հաղորդումներ ներկայացրեց Գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել կուսակցության բողոքը մերժած վարչական ատյանի դատավորներին: Քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները: «Դա որոշում էր, որով հովանավորում… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն շարունակում է Սիրիայում իր ոտնձգությունները

ԱՄՆ բանակը շարունակելով Սիրիայի դեմ ոտնձգությունը, նոր հարձակում է իրականացրել այդ երկրի հարավային Ալ-Թանֆի տարածքում տեղակայված և կառավարության պաշտպանության տակ գտնվող ուժերի դիրքերի վրա: ԻՌՆԱ-ն հղում կատարելով «Սքայ Նյուզ» հեռուստաընկերությանը հայտարարել է, որ  ամերիկյան կոալիցիայի ուժերը հարձակում են իրականացրել Ալ-Թանֆի սահմանային տարածքում Սիրիայի կառավարության պաշտպանության տակ գտնվող ուժերի դիրքերի վրա: Չնայած նախազգուշացումներին, ԱՄՆ-ի բանակը հայտարարել… Կարդալ ավելին »

Ուժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքներ

Հունիսի 6-ին, ժամը 20:10-ին Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում գտնվող փրկարարներին են դիմել մի խումբ քաղաքացիներ առ այն, որ Կնունյանց փողոցում քամուց վնասվել են մի շարք տների տանիքներ: Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ մասամբ վնասվել է Ռ. Հ.-ին պատկանող թիվ 5 տան տանիքը (150 քմ): *** Հունիսի 6-ին, ժամը… Կարդալ ավելին »