Ամենօրյա արխիվներ: 06.06.2017

Հունիսի 19-ին, ժամը 17-00 The Club -ում

Հունիսի 19-ին, ժամը 17-00 The Club -ում (Ակումբ), հասցեն՝ Թումանյան 40, տեղի կունենա գրող, սցենարիստ, հրապարակախոս, ԱՄՆ հայ գրողների միության անդամ Արթուր Հայրապետյանի վերջին երեք գրքերի ընթերցում: Հեղինակի գրքերից առանձին ստեղծագործություններ կընթեցի սիրված դերասանուհի Ռոզի Ավետիսովան: Ինչպես հեղինակը ասաց՝ կվայելենք մի գավաթ գինի և մի բուռ գրականություն: Արթուր Հայրապետյանի առանձին ստեղծագործություններ տպագրվել են օտար լեզուներով:… Կարդալ ավելին »

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Հանրապետության հրապարակում (գծագիր)

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով՝ 2017 թ. հունիսի 11-ից Հանրապետության հրապարակում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող… Կարդալ ավելին »

Բեթթին իր «New Generation» նախագծի գաղափարի համար ԱՄՆ-ում արժանացել է մեդալի

«Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր, մեդիադեմք Բեթթին՝ Էլիզաբեթ Դանիելյանը, ԱՄՆ-ում իր հեղինակային «New Generation» նախագծի գաղափարի համար արժանացել է մեդալի: Բեթթիի հաղորդավարական փորձառության և արտիստական հմտությունների սինթեզի արդյունքում ծնված «New Generation» նախագիծը հաջորդական քայլերից բաղկացած ծրագիր է: «Ես հպարտ եմ, որ իբրև հայ պատանի որևէ կերպ ապագայում կօգտագործի մինչ օրս իր իսկ կատարած… Կարդալ ավելին »

Կայացավ Արամ Խաչատրյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների ամենամյա ստուգատեսը

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ «Երևանյան ամառ» միջոցառումների շրջանակներում կայացավ Արամ Խաչատրյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների ստուգատեսը։ Մեծանուն հայ կոմպոզիտորի ծննդյան օրը կայացող միջոցառումն արդեն 39-րդ տարին անընդմեջ մեկ հարկի տակ է հավաքագրում Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող պատանիների՝ տալով նրանց հնարավորություն ներկայացնելու իրենց ստեղծագործությունները։ Միջոցառմանը ներկա Երևան քաղաքի մշակույթի և տուրիզմի վարչության… Կարդալ ավելին »

Արմեն Ամիրյանն այցելել է Ազգային գրադարան

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այցելել է Ազգային գրադարան։ -Եկեք այլևս չասենք՝ «իրենցն» ու «մերը»…, « իրենց գրականությունը» ու «մեր գրականությունը». խնդրում եմ, որ արագ հաղթահարեք այդ տարբերակումը,- Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանին հորդորեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Նախարարի այցի նպատակն Ազգային գրադարանին միացած նախկին Գրապալատի աշխատակիցների աշխատանքային պայմաններին, վերակազմակերպման ընթացքին ծանոթանալն էր, հաղորդում է… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Բերդի և Իջևանի տարածաշրջաններ: Հանրապետության Նախագահի աշխատանքային այցը մեկնարկել է Կողբի զորամասից, որտեղ նա հանդիպում է ունեցել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Տավուշի մարզպետը և Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ մի շարք համայնքների ղեկավարներ: Հանձնաժողովի… Կարդալ ավելին »

Իսրայելի պաշտպանության նախարարը ողջունեց Կատարի և արաբական երկրների միջև լարվածությունը

Իսրայելի պաշտպանության նախարարը Կատարի հետ արաբական որոշ երկրների հարաբերությունների խզումը բացառիկ առիթ համարեց Իսրայելի համար: «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը երկուշաբթի օրը Կատարի հետ հարաբերությունները խզած երկրների հետ համագործակցության ցանկություն հայտնելով, նշեց. «Այս իրադարձությունը կարևոր առիթ է համարվում Իսրայելի համար»: Իսրայելի ռեժիմի տեղեկատվության նախարար Եսրայիլ Քաթզն իր թուիթերյան էջում կատարած… Կարդալ ավելին »