Ամենօրյա արխիվներ: 05.06.2017

ՄԱԿ-ի համագումարը՝ օվկիանոսները պահպանելու համար

Նյու Յորքում մեկնարկել է օվկիանոսների պահպանության թեմայով ՄԱԿ-ի համագումարը:  ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ՝ երկուշաբթի՝ հունիսի 5-ին աշխարհի տարբեր երկրների ղեկավարները հավաքվել են ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակում ՝ օվկիանոսների խնդիրների կարգավորման լուծումները քննարկելու նպատակով: «Օվկիանոսի համագումար Նյու Յորքում» խորագրով նիստը սկսվելու է հունիսի 5-ից: Շրջակա միջավայրի փորձագետները համագումարի անցկացման նպատակը ՝ մեծ ու փոքր երկրների միասնականությունն են հայտարարել երկիր մոլորակի ամենաարժեքավոր… Կարդալ ավելին »

Երևանյան ամառ 2017. «Դրեգ րեյսինգ» սպորտային մեքենաների մրցաշար

«Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանը և STR ակումբը կազմակերպել են «Դրեգ րեյսինգ» արագընթաց Երևան» խորագրով սպորտային մեքենաների 1-ին մրցաշարը: Այն անցկացվել է Երևան-Մասիս հին ավտոճանապարհին՝ ներառելով 6 անվանակարգ` ըստ մասնակից մեքենաների դասերի: Բոլոր անվանակարգերում առաջին երեք հորիզոնականները զբաղեցնող վարորդներն արժանացել են գավաթների, մեդալների և պատվոգրերի, իսկ առաջին հորիզոնականը զբաղեցնողները ստացել են նաև արժեքավոր… Կարդալ ավելին »

Ֆիրդուսի փողոցի առևտրականները կտեղափոխվեն գործող այլ շուկաներ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել մայրաքաղաքի Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի առևտրականների հետագա գործնեությանը: Հաշվի առնելով, որ առաջիկայում տվյալ տարածքում մեկնարկելու են շինարարական աշխատանքներ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչությանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է բանակցել մայրաքաղաքում գործող տոնավաճառների… Կարդալ ավելին »

Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 9 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել ամենօրյա հսկողությունը, մասնավորապես աղբի տեղափոխման ժամանակացույցի պահպանման նկատմամբ: Բացի այդ, հանձնարարվել է «Սանիթեք» ընկերության… Կարդալ ավելին »

Հունիսի 10-ից կվերաբացվի Կասյան փողոցի գյուղմթերքի սեզոնային շուկան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 9 արձանագրություն: Հաշվի առնելով ապօրինի առևտրի սեզոնային ակտիվացումը՝ քաղաքապետը հանձնարարել է առավել ուժեղացնել հսկողությունն ու, համագործակցելով Երևան քաղաքի ոստիկանության հետ, շուրջօրյա հերթապահություն սահմանել: Աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը, Կենտրոն… Կարդալ ավելին »

Հանձնարարվել է խստորեն վերահսկել մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման աշխատանքների որակը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում 2017 թվականի ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքների մասով զեկուցվել է, որ աշխատանքներն ընթացքի մեջ են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել աշխատանքների ժամանակին և պատշաճ իրականացումը:… Կարդալ ավելին »

Ծաղկապատվում և կանաչապատվում են Երևանի մուտքերի հարակից տարածքները

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ընթացքի մեջ են Երևանի մուտքերի հարակից տարածքների ծաղկապատման ու կանաչապատման աշխատանքները: Հանձնարարվել է ակտիվացնել գործընթացն ու աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում: Տրվել է նաև հանձնարարական՝ հատուկ հսկողության տակ պահել մայրաքաղաքի ոռոգման ցանցի անխափան շահագործումը: «Կանաչ տարածքների պատշաճ խնամքն ապահովելու հարցում… Կարդալ ավելին »

Մայրաքաղաքում շարունակվում է «Երևանյան ամառ 2017» եռամսյա ծրագիրը

Հունիսի 1-ից մեկնարկել և սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքում ընթանում են «Երևանյան ամառ 2017» եռամսյա ծրագրով նախատեսված մարզամշակութային միջոցառումները: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Ծրագրերի մասին բնակչության լայն շերտերի մշտական իրազեկումն ապահովելու նպատակով հանձնարարվել է առավել ակտիվացնել հանրային իրազեկման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ընթացող ավարտական քննությունների կազմակերպման… Կարդալ ավելին »

Արմինե Գրիգորյանը վերանշանակվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով «Արամ Խաչատրյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում նշանակվել է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Արմինե Գրիգորյանը: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը: Նա 2004 թվականից է զբաղեցնում այս պաշտոնը։ Արմինե Գրիգորյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է։ Ավարտել է Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցը, ապա՝… Կարդալ ավելին »

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 9-16-ը

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն այս տարի  կանցկացվի հուլիսի 9-16-ը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի, ՀՀ Մշակույթի նախարարության և կինոփառատոնի գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացուցիչներն ազդարարել են 14-րդ փառատոնի մեկնարկի մասին: Ասուլիսին ներկայացվել է պաշտոնական ազդագրի՝ արտաքինից ծիրան հիշեցնող և 14-րդ փառատոնը խորհրդանշող երկրաչափական մարմնի ներկայացմամբ: Բանախոսներ ՀՀ Մշակույթի նախարար Արմեն… Կարդալ ավելին »