Ամենօրյա արխիվներ: 03.06.2017

Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը`Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ ելույթ կունենա Երևանում

Հունիսի 15-ին «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում Երևան կժամանի Ռուսաստանի պետական ակադեմիական Պ. Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ: Փառատոնի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ համերգին կհնչեն Պ.Ի. Չայկովսկու հինգերորդ սիմֆոնիան, Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը և այլս տեղծագործություններ: Որպես մենակատար նվագախմբի հետ ելույթ կունենա  երիտասարդ ջութակահարուհի Դիանա Ադամյանը: Իննսունամյա պատմություն ունեցող այս հեղինակավոր նվագախումբն իր պատմության… Կարդալ ավելին »

Երևանում կբացվի Արամ Խաչատրյանի կիսանդրին

Հունիսի 6-ին՝ ժամը 18:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կիսանդրու բացման հան­դիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Բացմանը ներկա կգտնվեն ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, կիսանդրու հեղինակ՝ Հայաստանի վաստակավոր նկարիչ Մի­քա­յել Սողոյանը և այլ արվեստագետներ: Կիսանդրու ստեղծմանն աջակցել է ռուսաստանաբնակ բարերար Արմեն Սադղյանը: Հեղինակի և… Կարդալ ավելին »

Թալիշում կառուցվող բոլոր շինություններն ապաստարան կունենան

Արցախի Հանրապետության Թալիշ համայնքում շինարարական աշխատանքներն ընթանում են գյուղապետարանի և հանդիսությունների շենքերի շրջանում, իսկ մոտ օրերս կսկսվեն դպրոցի և մակնապարտեզի շինարարության աշխատանքները: Այս մասին Թալիշում ճեպազրույցի ժամանակ ասաց համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ դրան զուգահեռ կընթանան երեք անհատական տների շինարարությունները: «Հին դպրոցը չի վերանորոգվում զուտ այն պատճառով, որ դիրքերից ուղիղ նշանառության տակ… Կարդալ ավելին »

Անկարայում ձերբակալվել է Թուրքիայի վարչապետի ավագ խորհրդականը

Այսօր առավոտյան Անկարայում ձերբակալվել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի ավագ խորհրդական Բիրոլ Էրդեմը: Թուրքական դատախազությունը նրան կասկածում է իսմալիստ գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի ընդհատակյա ցանցին անդամակցելու մեջ: «Բիրոլի հետ միասին ձերբակալվել է նաև նրա կինը», — հաղորդում է Hurriyet պարբերականը` տեղեկացնելով նաև, որ նախկինում վարչապետի խորհրդականն արդեն իսկ հարցաքննվել էր 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական… Կարդալ ավելին »

Թբիլիսիում պղծվել է Հեյդար Ալիևի հուշարձանը

Անցած գիշեր Թբիլիսիում պղծվել է Հեյդար Ալիևի հուշարձանը: Այս մասին հաղորդում է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը: «Իմեդիի» տեղեկություններով անհայտ անձիք հուշարձանի վրա ներկ են լցրել: «Ողջ գիշեր Թբիլիսիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները զբաղված էին հուշարձանի մաքրման աշխատանքներով», — հաղորդում է վրացական հեռուստաընկերությունը:   «Ազատություն» ռ/կ

Ռուսաստանը կսահմանափակվի Մոսկվայից հինգ մոդլավացի դիվանագետների արտաքսմամբ

«Մոլդավացի հինգ դիվանագետների արտաքսումից բացի այլ պատժամիջոցների պաշտոնական Մոսկվան չի դիմի», — հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով, այս մասին Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին Ռուսաստանի ղեկավարը հայտնել է ուրբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ: Ռուսաստանը մոլդավացի դիվանագետներին որոշեց անցանկալի անձ հռչակել այն բանից հետո, երբ Մոլդովայի կառավարությունը հայտարարեց Քիշնևում հավատարմագրված… Կարդալ ավելին »

ՊՊԾ բանկոմատից հափշտակված գումարներից 300.000 դրամը հայտնաբերվել է մեղադրյալ Արթուր Սողոմոնյանի կոշիկների միջից. ՀՔԾ-ն մանրամասնում է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից 18 մեղադրյալների վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործով կատարված… Կարդալ ավելին »

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 5-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Շերամի փ. 25, 27, 29, 31, 32, 33, 35, 37 շենքերը, Բեռնակիրների փ. 38-85 սեփական տները, Նար-Դոսի 2 փողոցը (13-15բն.), Արեշ 25փ. 1-31; 27փ. 1-35; 28փ. 18-45; 29փ. 1-25;… Կարդալ ավելին »