Ամենօրյա արխիվներ: 01.06.2017

«Հրավիրում են պատանիները». նոր կրթական նախագիծ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Պատանեկան խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է «Հրավիրում են պատանիները» նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում է հանդիպումների շարք հայաստանյան ժամանակակից արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ և նպատակ ունի խրախուսել պատանիների ներգրավվածությունը և հաղորդակցումը արվեստի առաջատար դրսևորումներին և զարգացումներին: Այն նաև առաջարկում է փոխհամագործակցության և քննարկումների համընդհանուր հարթակ՝ նպաստելով ակտիվ մշակութային միջավայրի ձևավորմանը և ընդլայնմանը: Հանդիպումների… Կարդալ ավելին »

Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան փառատոնն այս տարի նվիրվում է Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին

Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի 8-րդ փառատոնն այս տարի կանցկացվի  հունիսի 7-ից 29-ը: Ինչպես հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը, այն այս տարի նվիրվում է կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին: Թալալյան եղբայրների անվան ամենամյա փառատոնի նպատակն է ինքնադրսևորման հնարավորություն ընձեռել շնորհալի երիտասարդ կատարողներին, պրոպագանդել դասական և հայ ակադեմիական երաժշտությունը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը հայաստանաբնակ,… Կարդալ ավելին »

Խորեոգրաֆիայի պետական թատրոնը հանդես է եկել սահմանամերձ բնակավայրերում

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում մայիսի 27-30-ը, Խորեոգրաֆիայի պետական թատրոնը «Ճպուռիկներն ու մրջյունները» ուրախ մանկական երաժշտական ներկայացումով հանդես է եկել ՀՀ Տավուշի մարզում: Առաջին օրը ներկայացումը տեղի է ունեցել սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրի համայնքապետարանի դահլիճում, այնուհետ` Այգեպար գյուղի դպրոցի դահլիճում, իսկ Մովսես գյուղում` Արշալույս Փոլադյանի անվան մշակույթի տան դահլիճում: Երկրորդ օրը, Խորեոգրաֆիայի պետական թատրոնը… Կարդալ ավելին »

«Հայկ մեկ» ընկերությունը կշարունակի զենք արտադրել

Այսօր՝ հունիսի 1-ին, Հայաստանի կառավարության ընդունած որոշումներից մեկով երկարացվել է «Հայկ Մեկ» ընկերության՝ զենք արտադրելու թույլտվության արտոնագիրը: Սրանով ընկերությանը թույլատրվելու է ևս 5 տարի ռազմամթերք արտադրել: Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերությունը 2012 թվականից այսօր կատարել է զենքի արտադրության 0,5 մլրդ դրամի պետական պատվերով նախատեսված պայմանագրային աշխատանքներ:   Ռազմ.ինֆո

Կամավոր հանձնել է հրացան, 7 նռնակ և փամփուշտներ

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում, մայիսի 31-ին, ժամը 17.20-ին, 1982 թ. ծնված Արման Խ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ 17» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, որսորդական, ողորկափող հրացան: *** Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 31-ին, ժամը 15.40-ին, 1986 թ. ծնված… Կարդալ ավելին »

Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում՝ Ռուսաստանում

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մայիսի 31-ին, ժամը 12.30-ին, իր տնից բեման է ենթարկվել 1953 թ. ծնված Հերբերդ Հ.-ն, որը ՌԴ Պերմի երկրամասի ՔՊԻՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) մեղադրանքով:

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ՔԵԶ ՀԱՄԱՐ՝ ԱԶՆԱՎՈՒՐ» ՀԱՄԵՐԳԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Քեզ համար` Ազնավուր» համերգին:  

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲԱՆԱԼՈՒ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Շառլ Ազնավուրի տուն-թանգարան, որտեղ տեղի է ունեցել պետության կողմից «Ազնավուր» հիմնադրամին Ազնավուրի տուն-թանգարանի բանալու հանձնման արարողությունը:                                                                  … Կարդալ ավելին »

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵՄ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հունիսի 1-ին ընդունել է ԵՄ անդամ պետություններ Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Սլովակիայի, Շվեդիայի եւ Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին՝ Եվրոպական միությունը նախագահող Սլովակիայի ԱԳՆ հատուկ բանագնաց, դեսպան Դուշան Դախոյի գլխավորությամբ: Ողջունելով ԵՄ բանագնացներին Ազգային ժողովում՝ Արփինե Հովհաննիսյանը կարեւորել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը եւ Արեւելյան գործընկերության շրջանակում մեր… Կարդալ ավելին »

Կառավարությունը մարզերում խորհրդակցություններ կանցկացնի՝ մարզային առաջնահերթությունների ու քննարկման ենթակա խնդիրների վերաբերյալ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Անդրադառնալով համայնքների և մարզերի զարգացման ծրագրերի կարևորությանը՝ վարչապետն ասել է. «Բազմիցս նշել եմ, որ մեր կողմից իրականացվող գործողությունները և միջոցառումները պետք է հանգեցնեն յուրաքանչյուր ոլորտում կիրառական և շոշափելի արդյունքների: Միաժամանակ,… Կարդալ ավելին »