Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող հարցեր

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանության բարձրացմանն ուղղված քննարկում, որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը, սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության ծրագրերի պատասխանատու Ռուզաննա Սարգսյանը, Եվրամիության փորձագետներ, նաև Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներ:

Ողջունելով ներկաներին` աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները Երևանի քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթություններից են:

Այս համատեքստում սերտ համագործակցություն է ձևավորված հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, ինչը, Սամվել Մերթարջյանի հավաստմամբ, մեծապես նպաստում է իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ու դրանց ընդլայնմանը: Նա նաև ներկայացրել է վերջին տարիներիներին Երևան քաղաքում մատչելիության ապահովման ուղղությամբ աշխատանքները՝ ընդգծելով, որ դրանցում իրենց կարևոր մասնակցությունն ունեն նաև շահագրգիռ հկ-ները, որոնք իրականացնում են հասարակական վերահսկողություն:
Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության ծրագրերի պատասխանատու Ռուզաննա Սարգսյանն էլ ներկայացրել է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանություն` հայկական հկ-ների կարողությունները զարգացնելու և վերջիններիս Եվրախորհրդի մոնիթորինգային մեխանիզմներին մասնակից դարձնելու միջոցով» ծրագիրը:

Նշվել է, որ այս ծրագրի շրջանակում իրականացվում են մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանվածությունը գնահատելու համապարփակ վերլուծություններ, ՀՀ օրենսդրության, Եվրոպական սոցիալական խարտիայի և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոնվենցիայի» դրույթների միջև հակասությունները բացահայտելու նպատակով:

Եվ այս հանդիպում-քննարկումը ևս կազմակերպվել է ծրագրի շրջանակում: Ռուզաննա Սարգսյանը նաև ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես իր պատրաստակամությունն է դրսևորում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն աջակցելու հարցում, ինչի արդյունքում իրականացվող ծրագրերն իսկապես օրինակելի են և գնահատվում են հենց շահառուների կողմից:
Եվրամիության փորձագետներն էլ, գոհունակություն հայտնելով Երևանի քաղաքապետարանի պատրաստակամության համար, իրենց հերթին վստահեցրել են, որ կքննարկեն փոխադարձ փորձի ուսումնասիրման հնարավորությունները և ծրագրի ավարտին ամբողջական կներկայացնեն վերլուծական հաշվետվությունը:

 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նորություններ

«Սա արդեն պետական քաղաքականության մաս է դառնում, ո... Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի ուղերձի տեքստը Ղարաբաղյան շարժման կապակցությամբ, որում կրկին փորձ է արվում միևնույն հար...
«Շատ զարմանալի բաներ են տեղի ունենում հոսանքի վճար... ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, իմ անունից ևս հաստատում եմ, որ շատ զարմանալի բաներ են տ...
Ադրբեջանցին փորձում է չեչենների հետ կոնֆլիկտը ջար... ՍԱ ԷՆ ՀԱՅ ՏՂԵՆԱ, ՈՐ ՉԵՉԵՆՆԵՐԻ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՄԲՈՂՋ ՄԵՂՔԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՋԱՐԴԵՆ ԳԼԽԻՆ։ ԷԴ ՖԱՈՒԴ ԱԲԱՍՈՎԻ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵՔ, ԱՍՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ ԴԱՏԱ ՀԱՍՆՈՒՄ...
«Դավիթ Սանասարյանի հայտարարությունը բացարձակ սուտ ... «Հետք» կայքում երեկ ««Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին» վերտառությամբ հոդվածի հրապարակումից հետո Պե...
Ալիևը շարունակաբար սպառնում է Արցախին և Հայաստանին... Փաշինյանը կամ մոլորության մեջ է,կամ ինքն է ժողովրդին մոլորեցնում։ Երկու դեպքում էլ նա պետք է հեռանա։ 1988թի փետրվարի 20-ը ոսկե տառերով է գրված...
Կազմվել է պաշտոն զբաղեցնող սեռական փոքրամասնությու... «Հեղափոխությունից հետո ակտիվացել են, այսպես կոչված, «լիբերալ» գաղափարներ կրող կերպարները: Հենց նրանք են, որ փորձում են այսօր հայ ավանդական հասարակ...
Շնորհավորո՛ւմ եմ Արցախի վերածննդի օրվա առթիվ. Վահա... Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր պատմական օր է: 31 տարի առաջ այս օրերին Ստեփանակերտի հանրահավաքները բացեցին նոր պատմական ժամանակաշրջան բոլորիս համ...
Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հ... Սիրելի հայրենակիցներ, Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հերթական տարեդարձը: Շնորհավորում եմ ձեզ: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ստ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով