Քննարկվել են հայ-բրիտանական համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր

By | 20.06.2017
Загрузка...

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:
Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ վարչապետն ընդգծել է, որ անցած տարիների ընթացքում կուտակվել է համագործակցության հարուստ փորձ:

Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության կողմից Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների իրականացման նպատակով ցուցաբերված օժանդակությունը և ավելացրել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է համագործակցության ընդլայնմամբ՝ հատկապես տնտեսության ոլորտում:

Այնուհետև Կարեն Կարապետյանն անդրադարձել է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին և կառավարության գործունեության նոր ծրագրին: Վարչապետն ընդգծել է, որ կառավարության նոր ծրագրում հստակ ձևակերպված են մեր երկրի զարգացման ուղիներն ու տեսլականը:
Իր հերթին, Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը նշել է, որ Միացյալ Թագավորությունը շահագրգռված է համագործակցելու ՀՀ կառավարության հետ կոնկրետ ուղղություններով և տեղեկացրել, որ արդեն իսկ հաստատվել է Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված օժանդակության ծրագիրը:

Դեսպանն ընդգծել է, որ բրիտանական ընկերությունների շրջանում մեծ է հետաքրքրությունը մեր երկրի արդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Տիկին Ֆարնուորթը հույս է հայտնել, որ ՏՏ ոլորտի հայաստանյան 17 և բրիտանական 100 ընկերությունների ներկայացուցիչների միջև մարտին կայացած հանդիպումների արդյունքում կստորագրվեն բիզնես պայմանագրեր և ավելացրել, որ այդ ուղղությամբ արդեն իսկ կատարվում են կոնկրետ քայլեր:
Կարեն Կարապետյանը կարևորել է բրիտանական կապիտալի և բիզնես կառավարման մշակույթի ներգրավումը Հայաստանում նախատեսվող տարբեր ծրագրերում և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է կոնկրետ ուղղություններով ծավալել ակտիվ փոխգործակցություն:

Ովքեր են Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնողները. «նրանցից մեկը Վադիմ Ռաջաբի Գրիգորյան կամ Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է»

21.02.2020

Բողոքի ակցիա Արցախում․ կան բերման ենթարկվածներ

21.02.2020

Կեցցե այն Հայաստանը, որտեղ «զինվորը» վերջին սերնդի ամենագնացով, թիկնազորով է պաշտպանում վարձակալած տունը

19.02.2020

Ինչպես պաշտպանվել «կորոնավիրուսից»․ Նունե Ներսիսյան

23.02.2020

«Ես գալիս եմ, տեղ ու ժամ ասա…».Մենուա Հարությունյանը`Պետրոս Ղազարյանին

22.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...