Քաղաքապետ Տարոն Մարգարյան. «Երևանի ավագանու անդամ լինելը բարձր պատիվ է»

Երևանի 3-րդ գումարման ավագանու առաջին նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախքան օրակարգային հարցերին անցնելը, նախ շնորհակալություն է հայտնել երևանցիներին՝ վստահության քվեի համար և շնորհավորել է ավագանու նորընտիր անդամներին:

«Նախ և առաջ ուզում եմ շնորհավորել բոլորիդ Երևան քաղաքի ավագանու անդամ ընտրվելու առթիվ և շնորհակալություն հայտնել բոլոր այն երևանցիներին, ովքեր մայիսի 14-ին իրենց վստահության քվեն տվեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրերին և տեսլականին, որը, վստա՛հ եմ, մեր փորձառու թիմով անպայման կյանքի ենք կոչելու:
Երևանի ավագանու նախորդ տարիների աշխատանքը եղել է համագործակցված, և վստահաբար կարող ենք ասել, որ այս ինստիտուտն արդեն կայացել է: Երևանի ավագանու անդամ լինելը բարձր պատիվ է և 3-րդ գումարման ավագանու անդամներից ակնկալում եմ լինել ակտիվ և կառուցողական:
Նաև վստահեցնում եմ, որ Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը մշտապես պատրաստ են քննարկել այն բոլոր ծրագրերն ու առաջարկները, որոնք կներկայացվեն և որոնք ուղղված կլինեն մայրաքաղաքում առկա խնդիրներին օր առաջ լուծումներ տալուն», — ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ավագանու անդամներին մեկ անգամ ևս մաղթել բեղմնավոր ու կառուցողական աշխատանք:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով