Տեղի ունենցավ «Լույսը խավարում» պատկերագրքի շնորհանդեսը

Հունիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ Սփյուռքի նախարարությունում տեղի ունենցավ լիբանանահայ լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանի «Լույսը խավարում» պատկերագրքի շնորհանդեսը: Պատկերագրքում տեղ են գտել նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Մերի Բադալյանի և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողուհի Գայանե Թադևոսյանի ստեղծագործությունները: Այս մասին Culture.AM-ին հաղորդում են ՀՀ սփյուռքի նախարության հասարակայնության հետ կապերի  բաժնից։

Շնորհանդեսին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, դասախոսներ, ուսանողներ:

Ողջյունի խոսքով հանդես եկավ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: «Մեծարգո՛ պարոն Մարկոսյան, սիրելի՛ ներկաներ, նախևառաջ թույլ տվեք նկատել, որ «Լույսը խավարում» գիրքը պատահական մտահղացում չէ: Այս գիրքն այսօր վկայում է այն մասին, որ Գաբրիիել Փանոսյանն ունի յուրահատուկ լուսանկարչական տեսողություն, սա պարզապես խավարի մեջ լույսը և լույսի շարժումը տեսնելու կարողությունը չէ: Այս գրքի պատկերներում մենք արդեն առնչվում ենք աստվածաշնչյան հայտնի աշխարհաստեղծման մտքի հետ՝ եղիցի լույս:

Գաբրել Փանոսյանի յուաքանչյուր լուսանկարում առկա է անհատական մոտեցում: Նայելով լուսանկարներին և ընթերցելով դրանց ուղեկցող ստեղծագործությունները՝ պարզ է դառնում գրքի առաքելությունը՝ հայտնաբերել մարդու մեջ ծվարած բանաստեղծական տաղանդը: Գրիքն այս առումով յուրահատուկ ազդակ է»,-նշեց Սերժ Սրապիոնյանը: Նա նկատեց, որ հեղինակները խոսել են սրտի լեզվով: «Այս պատկերագրքում կա սրտի զրույցը: Ես ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս, որ այս նյութականացող աշխարհում հնարավորություն ունենք շփվելու արվեստի սքանչացնող ուժի հետ»,-ասաց նախարարի տեղակալը:

ԵՊՀպրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն ասաց. «Պատկերագիքը կազմվել է նոր ձևաչափով. արդեն փորձառու լուսանկարչի աշխատանքների կողքին տեղ են գտել իրենց ճանափարհը նոր-նոր հարթող տաղանդաշատ ուսանողների ստեղծագործությունները: Մերին և Գայանեն, ուսանելով Երևանի պետական համալսարանում, նաև ԵՊՀ Մշակույթի կենտրոնի սաներ են, և նրանց միտքը հարստացել, զարգացել է նաև համալսարանական մշակութային կյանքին մասնակցելու շնորհիվ»:

«Լույսը խավարում» պատկերագրքի հեղինակ Գաբրիել Փանոսյանը ջերմորեն ողջունեց ներկաներին, որոնցից շատերը Սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչներ էին: «Նախևառաջ ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Սփյուռքի նախարարությանը և Երևանի պետական համալսարանին, որ սիրահոժար կերպով աջակցեցին այս գրքի ստեղծմանը:

Առանձնահատուկ երախտապարտ եմ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ում շնորհիվ եմ ես այսօր ընտրել այս ճանապարհը: Ասում են՝ երբ ծառն իր արմատներից կտրում ես, օտար հող տեղափոխում, այն չի շարունակում աճել: Կյանքիս մեծ մասն անցկացնելով օտար հողում՝ վեջին տասը տարիներին եմ տեղափոխվել Հայրենիք: Օտարության մեջ կյանքս որևէ արժեք չի ունեցել, որևէ ստեղծագործություն չեմ արարել, սակայն երբ արմատներս հայրենի հող վերադարձան, ես այլ մարդ դարձա: Այն ամենի համար, ինչին հասել եմ, պարտական եմ իմ հայրենի հողին: Երջանիկ են այն մարդիկ, որ Հայաստանում են ծնվել»,- ասաց լիբանանահայ լուսանկարիչը:

Պատկերագրքում զետեղված ստեղծագործությունների մի մասի հեղինակ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Մերի Բադալյանն ասաց. «Ցուցահանդեսի օրը Գաբրիել Փանոսյանը տեսավ և արժևորեց մեր ստեղծագործությունների ու լուսանկարների լուռ երկխոսությունը, որը հետագայում տվեց իր պտուղները: Ես վստահ եմ՝ կյանքում պատահական հանդիպումներ չեն լինում: Բախտորոշ էր Գաբրիել Փանոսյանի հետ հանդիպումը, ում ես «ամո» եմ ասում, այսինքն՝ հորեղբայր: Գաբրիել ամոն նոր գույն ու երանգ հաղորդեց մեր կյանքին»:

Գրքի համահեղինակ Գայանե Թադևոսյանը նկատեց, որ «Լույսը խավարում» պատկերագրքի նպատակը մարդկանց լույս ու ջերմություն փոխանցելն է: «Ես շատ եմ ցանկանում, որ դուք այստեղից դուրս գաք ձեր բաժին լույսը ստացած: Եկեք գնանք միայն լույսի հետքերով»,-ասաց նա:

Շնորհանդեսի ընթացում հնչեցին հատվածներ պատկերագրքում տպագրված ստեղծագործություններից, երաժշտական կատարումներով հանդես եկան ԵՊՀ Մշակույթի կենտրոնի սաները և այլք:

 

 

Նմանատիպ նորություններ

«Սա արդեն պետական քաղաքականության մաս է դառնում, ո... Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի ուղերձի տեքստը Ղարաբաղյան շարժման կապակցությամբ, որում կրկին փորձ է արվում միևնույն հար...
«Շատ զարմանալի բաներ են տեղի ունենում հոսանքի վճար... ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, իմ անունից ևս հաստատում եմ, որ շատ զարմանալի բաներ են տ...
Ադրբեջանցին փորձում է չեչենների հետ կոնֆլիկտը ջար... ՍԱ ԷՆ ՀԱՅ ՏՂԵՆԱ, ՈՐ ՉԵՉԵՆՆԵՐԻ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՄԲՈՂՋ ՄԵՂՔԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՋԱՐԴԵՆ ԳԼԽԻՆ։ ԷԴ ՖԱՈՒԴ ԱԲԱՍՈՎԻ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵՔ, ԱՍՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ ԴԱՏԱ ՀԱՍՆՈՒՄ...
«Դավիթ Սանասարյանի հայտարարությունը բացարձակ սուտ ... «Հետք» կայքում երեկ ««Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին» վերտառությամբ հոդվածի հրապարակումից հետո Պե...
Ալիևը շարունակաբար սպառնում է Արցախին և Հայաստանին... Փաշինյանը կամ մոլորության մեջ է,կամ ինքն է ժողովրդին մոլորեցնում։ Երկու դեպքում էլ նա պետք է հեռանա։ 1988թի փետրվարի 20-ը ոսկե տառերով է գրված...
Կազմվել է պաշտոն զբաղեցնող սեռական փոքրամասնությու... «Հեղափոխությունից հետո ակտիվացել են, այսպես կոչված, «լիբերալ» գաղափարներ կրող կերպարները: Հենց նրանք են, որ փորձում են այսօր հայ ավանդական հասարակ...
Շնորհավորո՛ւմ եմ Արցախի վերածննդի օրվա առթիվ. Վահա... Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր պատմական օր է: 31 տարի առաջ այս օրերին Ստեփանակերտի հանրահավաքները բացեցին նոր պատմական ժամանակաշրջան բոլորիս համ...
Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հ... Սիրելի հայրենակիցներ, Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հերթական տարեդարձը: Շնորհավորում եմ ձեզ: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ստ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով