Վարչապետը հույս ունի սենսացիոն բացահայտում անել ոստիկանությունում. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում չի բացառվում, որ մեծ դիմակայույթուն սկսվի վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ոստիկանության միջեւ:

Ոստիկանության կողմից օրերս Բավրայի մաքսակետի պետի ու մաքսային միջնորդություն իրականացնող ՍՊԸ տնօրենի ձերբակալությունից հետո վարչապետը, որպես պատասխան, ցանկանում է կառավարության վերահսկողական վարչությանը «գործուղել» ոստիկանություն, որտեղ ստուգումների արդյունքում հույս ունի հասարակության համար սենսացիոն բացահայտումներ անել:

Տպավորություն է, որ Կարեն Կարապետյանը լավ չի պատկերացնում Հայաստանի իշխանության առանձնահատկությունը, եւ եթե հանկարծ նա որոշի ստուգումներ ձեռնարկել ոստիկանությունում՝ հայկական մամուլի շատ միջոցների առաջին էջերին անպայմանորեն կհայնտնվեն վարչապետի անձնական կյանքին վերաբերող լուսանկարներ եւ տեղեկություններ»։

 

 Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով