Վահրամ Բաղդասարյանի փեսայի եղբայրը և Սուրեն Կարայանի աներորդին՝ հարկայինի պետեր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  «ՊԵԿ-ում վերադասավորում¬ները շարունակվում են: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսայի՝ Արտավազդ Սարգսյանի եղբորը՝ Կարեն Սարգսյանին, Սևանի հար¬կային տեսչության պետի պաշտոնից տեղափոխել են Արմավիրի հարկայինի պետ:

Որոշ ժամանակ առաջ նա դեռ շարքային տեսուչ էր, հետո սրըն¬թաց վերելք ապրեց՝ դառնալով Արաբկիրի հար¬կային տեսչության պետի տեղակալ, ապա նշա¬նակվեց Կոտայքի հարկայինի պետ, այնուհետև գնաց Սևանի հարկայինի պետ, այժմ տեղափոխ¬վել է գեներալների մարզ:

Մեկ այլ ուշագրավ նշա¬նակում էլ է եղել՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի աներորդուն՝ Արթուր Խաչատրյանին, նշանակել են Իջևանի հարկայինի պետ: Մինչ այդ Մաշտոցի պետի տեղակալն էր: Նա համակարգում բարեխիղճ աշխատողի համբավ ունի»,- գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով