«Սերժ Սարգսյանի հայտարարությունը սառը ցնցուղ էր որոշ տաք գլուխների վրա». «168.am»

By | 27.06.2017

Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի  խոսքով ՝ապրիլյան դեպքերից հետո Արցախի Հանրապետություն ՀՀ նախագահի այցից և նրա ելույթից հետո շատ դրական մոտեցում, տրամադրություն առաջացավ հասարակության մեջ, որն էլ, ըստ բանախոսի՝  շատ կարևոր է Արցախի ազգաբնակչության համար։

«Տարբեր կարգի մարդիկ խոսում են հողերը հանձնելու, միակողմանի զիջումների գնալու մասին, բայց այդ ելույթից հետո բավականին լուրջ աշխատանքներ են առաջնագծում տարվում. ընդ որում՝ տնտեսական նշանակություն ունեցող։ Այսօր մոտ 3 տասնյակից ավելի աշխատող հէկ-եր կան, դրանց քանակը գնալով շատանում է։ Արցախն էներգիա ներկրող երկրից դարձել է էներգիա արտահանող երկիր։ Հատկապես հացահատիկի տեսակների առումով էլ Արցախի Հանրապետությունը ոչ միայն ինքնաբավ է, այլ նաև կարողանում  է օգնել Հայաստանին այդ առումով»,- ասաց Գ. Իսագուլյանը։

Նրա գնահատմամբ՝ բավականին լուրջ առաջընթաց կա նաև տնտեսական ոլորտում, և վերջին 10 տարիների ընթացքում Արցախի Հանրապետությունը միջին հաշվով կարողանում է երկնիշ տնտեսական աճ ապահովել։

«Հավատացե՛ք, թե՛ ՀՀ նախագահի ելույթը, թե՛ դրանից հետո Բակո Սահակյանի ելույթը, թե՛ ուժային կառույցների ղեկավարների ելույթները պետք է շատ ուշադիր կարդալ և հասկանալ այն խորքը, որ կա։ Դե ֆակտո գոյություն ունեցող պետությունը շուտով, հավատացե՛ք, որ դե յուրե կկոչվի»,- նկատեց բանախոսը։
Խոսելով Արցախում սպասվող հնարավոր զարգացումներից՝ Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ իր կարծիքով՝ այն տրամադրությունները, թե շատ շուտով հնարավոր է՝ պատերազմ  վերսկսվի, իրականությանը չեն համապատասխանում։

«Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե ինքը նույնիսկ աչք չի թարթի անհրաժեշտության դեպքում «Իսկանդերը» գործի դնելու համար՝ սառը ցնցուղ էր որոշ տաք գլուխների վրա։ Կարծում եմ՝ շատերը հասկացան, որ դրանք ոչ միայն խոսքեր են, այլև դա բավականին լուրջ է, և հետո էլ այն լուրջ քննարկման նյութ դարձավ Ադրբեջանում»,- նկատեց պարոն Իսագուլյանը։

 

168.am

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով