«Սասնա ծռերը» փոթորկել են նաև մյուս դատապարտյալների առօրյան. հրահանգ է իջեցվել. «Ժողովուրդ»

By | 30.06.2017
Загрузка...

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործով նշանակված դատական նիստերը փոթորկել են ոչ միայն դատական, ոստիկանական, փաստաբանական, դատախազական համակարգը, այլև քրեակատարողական հիմնարկների ու դատապարտյալների առօրյան:

«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ մի շարք գործերով կալանավորված անձինք, որոնց դատաքննությունը նշանակված է այն օրը, երբ պետք է տեղի ունենա «Սասնա ծռերի» կամ Ժիրայր Սէֆիլյանի ու նրա ընկերների գործով դատաքննությունը, ուղղակի տապալվում են: Ինչո՞ւ, որովհետև հրահանգված է այդ օրերին որևէ կալանավայրից որևէ ազատազրկվածի դուրս չհանել: Ողջ ուժերը կենտրոնացված են «Ծռերի» վրա:

Օրինակ՝ հունիսի 21-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատարանի նախագահ Դավիթ Բալայանի նախագահությամբ, պետք է կայանար Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի նախկին ավագ տեսուչ Գևորգ Բրուտյանի մասով հարուցված քրեական գործով դատական նիստը: Սակայն դատական նիստը չի կայացել, քանի որ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից կալանավորին չեն բերել դատարան»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ովքեր են Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնողները. «նրանցից մեկը Վադիմ Ռաջաբի Գրիգորյան կամ Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է»

21.02.2020

Բողոքի ակցիա Արցախում․ կան բերման ենթարկվածներ

21.02.2020

Ինչպես պաշտպանվել «կորոնավիրուսից»․ Նունե Ներսիսյան

23.02.2020

Կեցցե այն Հայաստանը, որտեղ «զինվորը» վերջին սերնդի ամենագնացով, թիկնազորով է պաշտպանում վարձակալած տունը

19.02.2020

«Ես գալիս եմ, տեղ ու ժամ ասա…».Մենուա Հարությունյանը`Պետրոս Ղազարյանին

22.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...