«Սասնա ծուռ» լինես, թե Աստծո հրեշտակ, իրավունք չունես զենք գործածել քո ժողովրդի դեմ. Ռազմիկ Դավոյան

Загрузка...

Սեփական ժողովրդի և երկրի դեմ ով էլ զենք գործածի, անկախ նպատակներից, արդարացում չունի: Դա թշնամություն ու դավաճանություն է: Ինչ ծառայություն էլ հայրենիքին մատուցած լինի մարդը, իրավունք չունի զենք բարձրացնել երկրի ներսում:ՀայՄեդիա.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը՝ անդրադառնալով նախորդ տարվա հուլիսին «Սասնա Ծռեր» զինված խմբի իրականացրած գործողություններին և դրա հետևանքներին:

«Զենքը սահմանին թշնամու կամ հակառակորդի վրա գործածելու համար է, ոչ թե սեփական ժողովրդի: Մեր էպոսում Սասնա ծռերը իրենց ժողովրդին չէին ոչնչացնում. նրանք Մըսրա մելիքների ու խալիֆների դեմ էին պայքարում: Եվ ի վերջո, ուզում ես Սասնա ծուռ եղիր, ուզում ես՝ Աստծո հրեշտակ, քո երկրի մեջ իրավունք չունես զենք օգտագործել՝ անկախ նպատակից»,- ասաց բանաստեղծը:

Ըստ նրա՝ պետք է հակառակը տեղի ունենա. ով ինչ կարողություն և զորություն ունի, պետք է ներդնի հօգուտ երկրի: «Լինեն Սասնա ծռեր, կուսակցականներ թե այլ խմբեր, պետք է իրենց միջոցները կենտրոնացնեն երկրի ու ժողովրդի վիճակը լավացնելու, բանակը զորացնելու ուղղությամբ»,- նշեց Դավոյանը: Իսկ նախորդ հուլիսին «Սասնա ծռեր» խմբի գործունեությունը նա որակեց որպես սպառնալիք պետության ու ազգի գոյության հանդեպ:

 

ՀայՄեդիա.am

Նմանատիպ նորություններ

Դավիթ Սանասարյանի գործի հետևում Փաշինյանն է կանգնա... ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործի շուրջ աղմուկը չի դադարում։ Այսօր «Գալա» հեռուստաընկերության հետ զրույցում Սանասարյանի փաստաբանը աղմակահարույց հայտ...
Մանվել Գրիգորյանի ընտանիքը գույքի օրինական ձեռք բե... Մանվել Գրիգորյանի ընտանիքն ընդամենը օրինական ձեռք բերող է, համապատասխան ներդրում է արվել, վճարվել է գույքահարկ, բոլոր փաստաթղթերը կան: Այս մասին T...
Կոչ եմ անում Հայաստանում սկիզբ դնել նոր նախագծերի,... Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին մեծ ողբերգության զոհերի հիշատակը հարգելու նպատակով ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում էր նաև ֆրանսահայ երջա...
Հրաժեշտ՝ ռուսական հեռուստաալիքներին. կառավարությու... «Փաստ» թերթը գրում է. «Դեռևս օրեր առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը բարձրացրել էր մի շարք ռուսական հեռուստաալիքների հեռ...
Վարչապետի բոբիկությունը Արցախյան հարցում, Հայաստան... Քիչ առաջ, Սիվիլնեթին տված հարցազրույցում, Փաշինյանը մի քանի անգամ նշեց, որ Հայաստանը հակամարտող կողմ է: Վարչապետի բոբիկությունը Արցախյան հարցու...
Դե վայելե՛ք, իմ «ՀՊԱՐՏ» քաղաքացիներ, սա է Ձեր ընտր... Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը Լրացավ ապրիլ-մայիսյան իրադարձությունների մեկ տարին, ինչպես կուզեք անվանեք այդ գործընթացները՝ իշխանափոխություն,...
Փարիզում այրվում է Վերսալը Ֆրանսիացիները դեռ ուշքի չէին եկել Աստվածամոր տաճարի հրդեհից և ահա նոր հարված։ https://youtu.be/qvxKJxFoaU4...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...