Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է «Քրիզանտեմա-Ս» հակատանկային համալիրներ

By | 24.06.2017

Հունիսի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է զինտեխնիկա։ Նյութին կից հրապարակած տեսանյութում երևում է, որ «Կոմպոզիտոր Ռախմանինով» նավից բեռնաթափում են «Քրիզանտեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիրներ։ Նման համակարգերի ձեռքբերման պայմանագրի ստորագրման մասին հայտնի էր դարձել դեռևս 2014 թ։

Տեսանյութից մատակարարված համակարգերի հստակ քանակը հնարավոր չէ որոշել, սակայն խոսքը շուրջ 10 միավոր «Քրիզանտեմա-Ս» մարտական մեքենաների վաճառքի մասին է։

9П157 մարտական մեքենաներ

9П157 մարտական մեքենաներ

Դատելով հրապարակված տեսանյութից՝ մատակարարվել են «Քրիզանտեմա-Ս» համալիրի մեջ ներառվող 9П157-2 արձակման կայաններ և 9П157-3 դասակի հրամանատարի մեքենաներ, ինչպես նաև համակարգերի տեխնիկական սպասարման համար նախատեսված մեքենա։

Marinetraffic կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Բաքվի նավահանգստում տվյալ համակարգեը բեռնաթափած «Կոմպոզիտոր Ռախմանինով» նավը հունիսի 23-ին դուրս է եկել նավահանգստից և շարժվել Ռուսաստանի կողմ։ Նավը կրում է Ռուսաստանի դրոշը։

Համաձայն ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) տրամադրած տեղեկությունների՝ Ադրբեջանը 2014 թ․ պատվիրել, իսկ 2015-ին ստացել էր 10 միավոր նման համակարգ։

Իր հերթին ռուսաստանյան «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» (BMPD) բլոգը հայտնում է, որ Ադրբեջանը 2015 թ․ ստացել էր առաջին խմբաքանակը, հետո գործարքը ֆինանսական խնդիրների պատճառով կանգնեցվել էր և վերսկսվել է հիմա՝ 2017 թ․ հունիսին։

9П157 մարտական մեքենան ստեղծվել է ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենայի ընթացամասի վրա։

  • Մարտական զանգվածը՝ 20 տոննա,
  • Անձնակազմը՝ 2,
  • Տեղափոխվող հրթիռների քանակը՝ 15,
  • Շարժիչի հզորությունը՝ 660 ձիաուժ,

«Քրիզանտեմա-Ս» համալիրի 9М123հրթիռի ՄՏԲ

  • Առավելագույն հեռահարությունը՝ 5 կմ,
  • Նվազագույն հեռահարությունը՝ 400 մ,
  • Մարտական մասը՝ կումուլյատիվ տամդեմային 9Н146-1,
  • Մարտական մասի տրամաչափը՝ 155 մմ։
9П157 մարտական մեքենա

9П157 մարտական մեքենա

«Քրիզանտեմա-Ս» հակատանկային համալիր

«Քրիզանտեմա-Ս» հակատանկային համալիր

«Քրիզանտեմա-Ս» համալրիրի 9B945 տեխնիկական սպասարկման մեքենա

«Քրիզանտեմա-Ս» համալրիրի 9B945 տեխնիկական սպասարկման մեքենա:

Razm.info

Ես նաև կողմնակի ապացույցներ ունեմ, որ Արարատ Միրզոյանը իսկապես Թուրքիայի ագենտ է. Վահան Բադասյան.armdaily.am

19.01.2021

Սահմռկեցուցիչ դեպք. անհայտ անձինք քանդել են Մանվել Գրիգորյանի գերեզմանն ու հանել դին.ARM24.net

19.01.2021

«Այնքան տականք ես ու ողորմելի, որ քեզ թշնամին կհրաժարվի դատել».Արշակ Սարգսյան

20.01.2021

«Եթե այս ամենից հետո ինչ-որ մեկը կասկածներ ունի այս իշխանության եւ նիկոլիկի մահաբեր լինելու մասին, թող գնա եւ գլուխը պատին տա».Մարգարիտ Եսայան

19.01.2021

«Հաղորդում հանցագործության մասին կամ հարցեր, որոնք որդեկորույս ծնողի մոտ մնացել են անպատասխան». Կարեն Լևոնյան

19.01.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով