Ռուսաստանի պետական ակադեմիական Պ. Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախմբի համերգը` Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ

By | 12.06.2017

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակում՝ ս. թ. hունիսի 15-ին, ժամը 19:30ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Ռուսաստանի պետական ակադեմիական Պ. Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախմբի համերգը` Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ: Համերգի ընթացքում կհնչեն Պ. Ի. Չայկովսկու «Հինգերորդ սիմֆոնիան», Ա. Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը» և այլ ստեղծագործություններ: Մենակատար՝  երիտասարդ ջութակահար Դիանա Ադամյան:

Իննսունամյա պատմություն ունեցող այս հեղինակավոր նվագախումբը ղեկավարել են Լորին Մաազելը, Կուրտ Մազուրը, Եվգենի Մրավինսկին: Նվագախմբի հետ հանդես են եկել մենակատարներ Սվյատոսլավ Ռիխտերը, Դավիդ Օյստրախը, Լուչիանո Պավարոտին, Վիկտոր Տրետյակովը, Պինկաս Ցուկերմանը, Յուրի Բաշմետը, Դենիս Մացուևը, Բորիս Բերեզովսկին, Եվգենի Կիսինը, Մաքսիմ Վենգերովը, Վադիմ Ռեպինը և այլոք: 1974 թվականից ի վեր նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է Վլադիմիր Ֆեդոսեևը:

1995-2004 Վլադիմիր Ֆեդոսեևը թվականներին հանդիսացել է Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին հրավիրյալ դիրիժորը և շուրջ 10 տարի` Ցյուրիխի օպերայի և Ցյուրիխի «Տոնհալլե» նվագախմբի հրավիրյալ դիրիժորը:

Պ. Ի. Չայկովսկու ստեղծագործությունների լավագույն և խորաթափանց կատարումների համար 1993 թվականին նվագախմբին շնորհվել է կոմպոզիտորի անունը: Նվագախմբի նվագացանկը ահռելի է. հայտնի են Մոցարտի, Բեթհովենի, Չայկովսկու, Բրամսի, Մալերի և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների մեկնաբանությունները: Խմբի ձայնասկավառակները թողարկվել են «Սոնի», «Ուորներ Քլասսիքս ենդ Զազզ», «Ֆիլիպս», «Մելոդիա» և այլ հեղինակավոր ընկերությունների կողմից:

 

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով