Պուտին.«Ռուսաստանը Թուրքիային կվաճառի Ս-400 հրթիռային համակարգեր»

ՌԴ նախագահը հայտարարել է, որ պայմաններ են ստեղծվել հրթիռային այս համակարգը ՆԱՏՕ-ի անդամներից և ԱՄՆ-ի ռազմական դաշնակիցներից մեկին վաճառելու համար:

Հինգշաբթի օրը, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ս-400 զենիթահրթիռային համալիրներ մատակարարել Թուրքիային:

Վկայակոչելով Վլադիմիր Պուտինին, «Սպուտնիկ» գործակալությունը հաղորդել է, որ այդ համալիրների վաճառքի մասին բանակցություններ են անցկացվել թուրքական կողմի հետ:

Թուրքիայի հարավային շրջաններից ԱՄՆ-ի և Գերմանիայի Փաթրիոթ հաամկարգերը դուրս հանվելով, Անկարայի համար մեծ նշանակություն ունի Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը:

Այս բոլորն այն դեպքում, երբ 1952 թվականից Թուրքիան անդամակցում է ՆԱՏՕ-ին և այդ թվականից ի վեր այդ երկիրը պաշտպանվում է այդ կազմակերպության օդային պաշտպանական համակարգերի կողմից:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով