Պատերազմը հանկարծակի չի սկսվում՝ կարծում է Ալբերտ Բազեյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը զրուցել է «Նիկոլ Դուման» ջոկատի հրամանատար, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հետ:

Նրա կարծիքով՝ պատերազմը մոտ է, և նույն վիճակն է, ինչ տարիներ շարունակ եղել է, առանձնահատուկ բան չկա: Ինչպես նկատել է պարոն Բազեյանը՝ պատերազմը հանկարծակի չի սկսվում, պետք է լինի զինաշարժ, զորքերի տեղաշարժ: Իսկ ինչ վերաբերում է ապրիլյան քառօրյա պատերազմին, ապա նրա խոսքով՝ դա լիարժեք պատերազմ չէր, այլ ընդամենը մի քիչ ավելի սուր բախում էր, քան մնացած տարիներին եղել էր:

Պարոն Բազեյանը հայտնել է, որ ինքը քաղաքական գործունեության վերադառնալու ցանկություն չունի, իսկ հասարակական… «բոլորս էլ որոշակի պարտավորություններ ունենք մեր հասարակության, մեր քաղաքացիների հանդեպ»:

 

Հարցազրույցը՝ թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով