Պաշտպանության ոլորտը ՀՀ կառավարության ծրագրում

Հունիսի 19-ին կառավարությունը հավանություն է տվել իր 2017-2022 թթ ծրագրին և ուղարկել է ՀՀ ԱԺ հաստատմանը: Հունիսի 21-ին անցկացվելու է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ, որտեղ էլ նախատեսվում է կառավարության ծրագրի քննարկումը:

Պաշտպանության ոլորտում ծրագիրը նախատեսում է ինչպես ԶՈւ սպառազինությամբ համալրման ու ռազմարդյունաբերության զարգացման, այնպես էլ կադրային համալրման ու կանանց կամավոր զինծառայության հնարավարությունների ավելացման աշխատանքներ:

Պաշտպանական ներուժի զարգացում

Կառավարությունը նախատեսում է մինչև 2020 թվականի ավարտը շարունակել զինված ուժերի վերազինումը անհրաժեշտ սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով:

Դրա համար նախատեսվում է օգտագործել ինչպես Հայաստանի ներուժը՝ սեփական ռազմարդյունաբերության զարգացման միջոցով, այնպես էլ միջազգային ռազմատեխնիկական համագործակցությունը՝ արտերկրից սպառազինության ներկրումները:

Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար կառավարությունը մասնավորապես նախատեսում է «ձևավորել ազգային ռազմական ինովացիոն համակարգ, որտեղ ՀՀ ՊՆ-ն ուղղակիորեն կաշխատի ՀՀ բուհերի հետ՝ ներկայացնելով կադրերի պատրաստման պահանջարկ՝ բնական գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների և զինված ուժերի համար հետաքրքրություն ներկայացնող այլ մասնագիտությունների գծով:

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից բուհերում կստեղծվեն նաև համապատասխան լաբորատորիաներ, միաժամանակ կխթանվի ռազմարդյունաբերական համալիրում աշխատած նախկին կադրերի ինտեգրումը ՀՀ նորարարական համակարգում»:

Պաշտպանունակության ներքին գործոնների զարգացմանը զուգահեռ մինչև 2022 թվականի ավարտը կառավարությունը նախատեսում է աշխատել նաև անվտանգության միջազգային երաշխիքների զարգացման ուղղությամբ: Ասել է, թե՝ Հայաստանը շարունակելու է աշխատանքը ՀԱՊԿ, ՆԱՏՕ և այլ միջազգային կառույցների հետ:

Զինված ուժերի մարտունակության բարձրացումը

Մինչև 2020 թվականի ավարտը կառավարությունը մտադիր է կատարելագործել մարտական հերթապահության համակարգը՝ մասնավորապես նաև տեսադիտարկման և հետախուզական համակարգերով համալրման միջոցով:

Դրան զուգահեռ կատարվելու են նաև աշխատանքներ մարտական դիրքերի ինժեներական կահավորման, սպայական և շարքային կազմի հատուկ պատրաստության ուղղությամբ՝ «մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմի անվտանգությունը, ցանկացած ոտնձգության ժամանակին բացահայտման, կանխման և խոցման հնարավորությունները» կատարելագործելու համար:

Ազգ-բանակ հայեցակարգ

Հայեցակարգի ներդրման համար կառավարությունը նախատեսում է.

  • բարձրացնել զինծառայության գրավչությունը պարտադիր ժամկետային և սպայական կազմի զորակոչիկների համար, դրան զուգահեռ զորքերը համալրել պայմանագրային և արհեստավարժ ենթասպայական կազմի զինծառայողներով: Միաժամանակ աշխատանք է տարվելու պահեստազորի պատրաստության արդյունավետ համակարգի ձևավորման ուղղությամբ:
  • մինչև 2020 թվականի ավարտն ապահովել ՀՀ պաշտպանությանը յուրաքանչյուր զինապարտ քաղաքացու մասնակցությունը, ինչպես նաև ընդլայնել կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցման հնարավորությունները:
  • մինչև 2020 թվականի ավարտը մշակել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինվորական հաշմանդամների, զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական ապահովության ռազմավարություն:
  • մինչև 2022 թվականի ավարտը ստեղծել ռազմական կրթության և ծառայողական առաջխաղացման թափանցիկ համակարգ, կայացնել և մրցունակ դարձնել նախնական զինվորական, միջին մասնագիտական, բարձրագույն ու հետբուհական կրթությունն ապահովող ազգային ռազմակրթական համակարգը:
  • մինչև 2022 թվականի ավարտն ամբողջացնել ռազմաբժշկական ապահովման ոլորտի բարեփոխումները:

 

 

 

Razm.info

Նմանատիպ նորություններ

«Սա արդեն պետական քաղաքականության մաս է դառնում, ո... Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի ուղերձի տեքստը Ղարաբաղյան շարժման կապակցությամբ, որում կրկին փորձ է արվում միևնույն հար...
«Շատ զարմանալի բաներ են տեղի ունենում հոսանքի վճար... ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, իմ անունից ևս հաստատում եմ, որ շատ զարմանալի բաներ են տ...
Ադրբեջանցին փորձում է չեչենների հետ կոնֆլիկտը ջար... ՍԱ ԷՆ ՀԱՅ ՏՂԵՆԱ, ՈՐ ՉԵՉԵՆՆԵՐԻ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՄԲՈՂՋ ՄԵՂՔԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՋԱՐԴԵՆ ԳԼԽԻՆ։ ԷԴ ՖԱՈՒԴ ԱԲԱՍՈՎԻ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵՔ, ԱՍՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ ԴԱՏԱ ՀԱՍՆՈՒՄ...
«Դավիթ Սանասարյանի հայտարարությունը բացարձակ սուտ ... «Հետք» կայքում երեկ ««Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին» վերտառությամբ հոդվածի հրապարակումից հետո Պե...
Ալիևը շարունակաբար սպառնում է Արցախին և Հայաստանին... Փաշինյանը կամ մոլորության մեջ է,կամ ինքն է ժողովրդին մոլորեցնում։ Երկու դեպքում էլ նա պետք է հեռանա։ 1988թի փետրվարի 20-ը ոսկե տառերով է գրված...
Կազմվել է պաշտոն զբաղեցնող սեռական փոքրամասնությու... «Հեղափոխությունից հետո ակտիվացել են, այսպես կոչված, «լիբերալ» գաղափարներ կրող կերպարները: Հենց նրանք են, որ փորձում են այսօր հայ ավանդական հասարակ...
Շնորհավորո՛ւմ եմ Արցախի վերածննդի օրվա առթիվ. Վահա... Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր պատմական օր է: 31 տարի առաջ այս օրերին Ստեփանակերտի հանրահավաքները բացեցին նոր պատմական ժամանակաշրջան բոլորիս համ...
Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հ... Սիրելի հայրենակիցներ, Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հերթական տարեդարձը: Շնորհավորում եմ ձեզ: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ստ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով