Հունիսի 6-ին, ժամը 20:10-ին Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում գտնվող փրկարարներին են դիմել մի խումբ քաղաքացիներ առ այն, որ Կնունյանց փողոցում քամուց վնասվել են մի շարք տների տանիքներ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ մասամբ վնասվել է Ռ. Հ.-ին պատկանող թիվ 5 տան տանիքը (150 քմ):
***
Հունիսի 6-ին, ժամը 19:59-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 19:35-ից մինչև ժամը 19:45-ն ընկած ժամանակահատվածում քամուց վնասվել են տանիքներ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամուց պոկվել են 3-րդ փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Ն. Խ.) տանիքից՝ մոտ 15 քմ, 4-րդ փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Ս. Ս.) բակի անասնագոմի տանիքից՝ մոտ 10 քմ, 5-րդ փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Ա. Գ.) տանիքից՝ 10-15 քմ, 5-րդ փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Ս. Մ.) տանիքից՝ մոտ 10-12 քմ, 6-րդ փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Կ. Ա.) տանիքից՝ մոտ 10 քմ և դպրոցի տանքից՝ մոտ 250 քմ ցինկապատ թիթեղներ: