Ով է եղել Գյումրիում աղմկահարույց կրակոցի հեղինակը և ինչով է հայտնի. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ»

By | 27.06.2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրին  վերջին շրջանում հիշեցնում է Սիցիլիան, ուր մոլեգնում է մաֆիան, իսկ փողոցում զենքով հարց լուծելու դեպքերը համարվում են սովորական:

Նախօրեին Սայաթ-Նովա հասցեում գտնվող «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է կրակոցներով: Արդյունքում հիվանդանոց էր տեղափոխվել 36-ամյա Գեւորգ Հակոբյանը: Ըստ տարածված լուրերի՝ կրակոցի հեղինակը Գյումրիում հայտնի ատամնաբույժ  Գ. Խ-ի որդին է՝ Ռուդիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ նա 2015 թվականին հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում:

Վերջինս մեղադրվում էր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչ Միրզոյանին Թատերական հրապարակում դանակահարելու մեջ: Նկատենք, որ երեկվա դրությամբ դեռեւս իրավապահները չէին հայտնաբերել կրակոցների հեղինակին, չնայած ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հարուցվել է քրեական գործ, եւ այդ ուղղությամբ քննություն է տարվում:

Հիշեցնենք վերջին ամիսների ընթացքում Գյումրիում տեղի ունեցած հերոսամարտերը. մայիսի 28-ին Մուշ թաղամասում ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին էր  ծեծկռտուք սարքել: Թատերական հրապարակում մի քանի օր առաջ հնչել էին կրակոցներ, եւ այդ ամենի արդյունքում կալանավորվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Շիրակ մասնաճյուղի տնօրեն, ԱԺ ընտրություններում ՀՀԿ վարկանիշային ցուցակով առաջադրված Սերգեյ Ամիրբեկյանի վարորդը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Ես նաև կողմնակի ապացույցներ ունեմ, որ Արարատ Միրզոյանը իսկապես Թուրքիայի ագենտ է. Վահան Բադասյան.armdaily.am

19.01.2021

Սահմռկեցուցիչ դեպք. անհայտ անձինք քանդել են Մանվել Գրիգորյանի գերեզմանն ու հանել դին.ARM24.net

19.01.2021

«Այնքան տականք ես ու ողորմելի, որ քեզ թշնամին կհրաժարվի դատել».Արշակ Սարգսյան

20.01.2021

«Եթե այս ամենից հետո ինչ-որ մեկը կասկածներ ունի այս իշխանության եւ նիկոլիկի մահաբեր լինելու մասին, թող գնա եւ գլուխը պատին տա».Մարգարիտ Եսայան

19.01.2021

«Հաղորդում հանցագործության մասին կամ հարցեր, որոնք որդեկորույս ծնողի մոտ մնացել են անպատասխան». Կարեն Լևոնյան

19.01.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով