«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 9-16-ը

By | 05.06.2017
Загрузка...

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն այս տարի  կանցկացվի հուլիսի 9-16-ը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի, ՀՀ Մշակույթի նախարարության և կինոփառատոնի գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացուցիչներն ազդարարել են 14-րդ փառատոնի մեկնարկի մասին:

Ասուլիսին ներկայացվել է պաշտոնական ազդագրի՝ արտաքինից ծիրան հիշեցնող և 14-րդ փառատոնը խորհրդանշող երկրաչափական մարմնի ներկայացմամբ: Բանախոսներ ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն ընդգծել են տարիների համագործակցության կարևորությունը և մանրամասնել 14-րդ փառատոնի որոշ ծրագրերի մասին:

Մասնավորապես, հայտարարվել են հիմնական մրցութային չորս ծրագրի միջազգային ժյուրիների կազմը, բացման և փակման ֆիլմերը: Փառատոնն ստացել էր մոտ 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ:

Փառատոնի շրջանակներում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կբացվեն Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի անվանական աստղերը:

Փառատոնը կբացվի Համո Բեկնազարյանի 1927 թվականին նկարահանած «Խաս-փուշ» ֆիլմով, որը կցուցադրվի Վահագն Հայրապետյանի և նրա բենդի՝ հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ:Կինոփառատոնը կեզրափակվի Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» ֆիլմով:

«Ոսկե ծիրան»-ի` ավանդական դարձած Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ և Հարգանքի տուրք արտամրցույթային ծրագրերն այս տարի ևս հանդիսատեսին և կինոսեր հասարակությանը կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցներին: Կինոցուցադրությունները կզուգորդվեն վարպետության դասերով:

 

Culture

«Իմ քայլը»դաշինքից ադրբեջանասեր պատգամավոր Մարիա Կարապետյանը քննարկում է դպրոցներում միասեռականության, սեռափոխության և այլ այլասերումների ու պղծությունների վերաբերյալ դասաժամերի ներմուծման անհրաժեշտության հարցը

17.02.2020

«Բա Սերժ Սարգսյանը թույլ կտար,որ Ալիևը մոռանա Սումգաիթն ու Բաքվի ջարդերը,Թալիշը ու ապրիլյանը».Վահան Բաբայան

15.02.2020

Տեսաք չէ՞՝ վերջում Ալիևը ինչ ասեց, որ իբր 19-րդ դարի սկզբին Երևանի բնակչության մեծ մասը ադրբեջանցիներ են եղել

16.02.2020

Ես դիմում եմ ՀՀ ԱԱԾ-ին.Արշակ Զաքարյան

14.02.2020

«Լուսանկարում երեկ զոհված սպան է՝ Հայկ Ասրյանը, ով ոսկե մեդալով էր ավարտել դպրոցը».Արմեն Աշոտյան

15.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...