Նվագախմբի բոլոր անդամները ներկա են եղել շենքում, բայց դուրս չեն եկել ելույթի․ Կարինե Կիրակոսյան

By | 09.06.2017

Երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Գայանե» բալետը չի կայացել` նվագախմբի անդամների ներկա չգտնվելու պատճառով։

-Երեկ տեղի ունեցած տհաճ միջադեպի առիթով այսօր առավոտյան կայացել է ժողով, որին մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը,— լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թատրոնի տնօրենի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանը։ Կիրակոսյանի խոսքով` նվագախմբի բոլոր անդամները ներկա են եղել շենքում բայց դուրս չեն եկել ելույթի։ Երեկ դահլիճը լեփ-լեցուն էր, բացի հայաստանցի ունկնդրից, հանդիսատեսի թվում էին նաև մեծ թվով արտասահմանցի հյուրեր։

— Առհասարակ նման անհարգալից վերաբերմունքը հանդիսատեսի նկատմամբ անթույլատրելի էր նվագախմբի կողմից։ Արմեն Ամիրյանն այսօր ժողովին պահանջեց, որպեսզի այս ամենի կազմակերպիչները ոտքի կանգնեն և իրենց պահանջները ներկայացնեն։ Ոչ ոք վեր չկացավ։

Տնօրենի տեղակալը նշեց, որ հիմա նվագախմբի 80-ից ավելի երաժիշտներ բացատրագրեր են գրում և մեղավորները խստորեն կպատժվեն Աշխատանքային օրենսգրքով։ Նվագախումբը պետք է ղեկավարեր դիրիժոր Աթանես Առաքելյանը, ով մինչև վերջին պահը սպասում էր, թե երբ պետք է հրավիրվի բեմ։

Ինչ վերաբերում է կրճատումներին, ապա Կ. Կիրակոսյանի փոխանցմամբ’ դրանք արվում են թատրոնի առողջացման համար։ Կրճատվողները տասն են, այդ թվում փոխտնօրեններ և չեն մտնում ստեղծագործական կազմի մեջ։

 

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով