ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ԳԱԶՊՐՈՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՔՍԵՅ ՄԻԼԼԵՐԻՆ

Загрузка...

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

Ընդգծելով, որ այս տարին հոբելյանական է երկու երկրների համար` Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ այդ 25 տարիները դարձել են բոլոր ուղղություններով երկու պետությունների դաշնակցային փոխգործակցության ամրապնդման տարիներ:

Հայ-ռուսական միջպետական հարաբերությունների դինամիկ զարգացման և ամրապնդման գործում Նախագահը մեծապես կարևորել է «Գազպրոմ» ընկերության դերը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսության առաջատար ընկերություններից մեկի՝ «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով Հայաստանում «Գազպրոմ» ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք ուղղակիորեն անդրադառնում են նաև տնտեսության այլ ճյուղերի զարգացման վրա:

Ալեքսեյ Միլլերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության համար և ներկայացրել իր ղեկավարած ընկերության ընթացիկ գործունեությունը, Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման գործում ունեցած ներդրումն ու զարգացման ծրագրերը, այդ թվում՝ Հայաստանում «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով իրականացվող ներդրումային նախագծերը, որոնցում կարևոր տեղ են զբաղեցնում նաև սոցիալական ծրագրերը:

«Գազպրոմ» ընկերության վարչության նախագահը Հանրապետության Նախագահին տեղեկացրել է նաև մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցում «Գազպրոմ Արմենիա»-ի աջակցությամբ իրականացվող խոշոր նախագծերից մեկի՝ «Գազպրոմը»՝ երեխաներին» ծրագրի շրջանակներում ուսումնամարզական համալիրի կառուցման ընթացքի մասին: Բացառապես սոցիալական ուղղվածությամբ և բազմաֆունկցիոնալ հնարավորություններով՝ մանկապարտեզ, դպրոց, լողավազան, սահադաշտ, մի շարք մարզաձևերի համար նախատեսված սրահներ ներառող այդ համալիրի շինարարությունը, Ալեքսեյ Միլլերի հավաստմամբ, մինչև հաջորդ տարեվերջ կհասցվի ավարտին:

Կարևորելով «Գազպրոմ» ընկերության ներկայացվածության մակարդակը Հայաստանի տնտեսությունում, ինչպես նաև վերջինիս ներգրավվածությունը իրականացվող ենթակառուցվածքային նախագծերում՝ Հանրապետության Նախագահը հաջողություններ է մաղթել ընկերությանը բոլոր ծրագրերի իրականացման գործում:

 

Նմանատիպ նորություններ

Սերժ Սարգսյանի աղջիկը նորերի հետ չի ուզում աշխատ... «Հրապարակ»ի տեղեկություններով,այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրը՝ Սաթենիկը։ Նա աշխատում էր առողջապահութ...
Ստացվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և իր թիմակիցներ... ՄԻԵԴ-ը հրապարակել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի՝ 2008 թվականին ուղարկված գանգատի վերաբերյալ որոշումը: Մասնավորապես՝ ըստ դիմումատուի պն...
Կառավարությունը Սերժ Սարգսյանի ղեկավարած կառույցին... Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, որն էլ այն պետք է փոխան...
Հայրս թավշյա հեղափոխության միակ զոհն էր, նրան սպան... Հայրս թավշյա հեղափոխության միակն զոհն էր, նրան սպանողն արդեն մեկ տարի է՝ չի հայտնաբերվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լաուրա Հովհաննիս...
Եվրոպական դատարանը հաստատեց. Լևոն Տեր-Պետրոսյանը խ... Հրապարակվել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը։ Չորս պահանջից առանձնահատուկ էր մեկը՝ մարտի 1-ի առավոտյան առաջին նախագահին...
«Ձեր հեղափոխական Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանն ու... «Ճի՞շտ եմ հասկանում, որ ձեր հեղափոխական Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանն ու Ատոմ էգոյանը սկի մի թվիթ չարին Ցեղասպանության տարելիցի կապակացությամբ: ...
Լարված հարաբերություններ և հաշտարար. Փաշինյանը Էդո... «Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ կառավարության աշխատակազմում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն, քանի որ վերջին շրջանում հանրո...
«Երբ Նիկոլ Փաշինյանը Զելենսկուն խորհուրդներ է տալի... Արմեն Աշոտյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ Նիկոլ Փաշինյանը Ուկրաինայի նորընտիր նախագահ Զելենսկուն Պուտինի հետ լավ հարաբերություններ կառուցե...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...