ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ՖԵԹՐ ՍՐԲԱԶԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին և ի դեմս նրանց՝ Իրանի բարեկամ ժողովրդին Ռամադանի ավարտն ավետող Ֆեթր սրբազան տոնի կապակցությամբ՝ մաղթելով նրանց քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ առաջընթաց և հետագա զարգացում բոլոր բնագավառներում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով