Մուայթայ. 4 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե մեդալ Բաթումիից

Վրաստանի Բաթումի քաղաքում կայացել է «Sea cup» միջազգային առաջնությունը, որին մասնակցել է Հայաստանի Մուայթայի ֆեդերացիան՝ 14 մարզիկներով:

Մարզիկները հաջող մրցելույթների շնորհիվ մրցանակային տեղեր են զբաղեցրել: Մարզիկներից չորսը պարգևատրվել են ոսկե, երկուսը՝ արծաթե, իսկ երեքը՝ բրոնզե մեդալներով,- տեղեկացնում է Մուայթայի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի ներկայացուցիչները:

Հայաստանի մուայթայի ֆեդերացիան շարունակում է ջանքեր գործադրել հայ մարզիկներին արտասահմանյան մրցաշարերին մասնակցելու հնարավորություններ ընձեռելու համար:

 

Armsport

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով