ՌԴ ԱԳ նախարարության խոսնակը օլիմպիական խաղերի սահմանափակումը համարել է ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի դեմ արված քաղաքական քայլ:
ՌԴ ԱԳ նախարարության մամլո ծառայության հաղորդմամբ, լրագրողներին տված հարցազրույցում Մարիա Զախարովան ասել է. «2014թ. Սոչիի ձմեռային օլիմպական խաղերին ՌԴ-ի մարզիկների դոպինգ անելու պատրվակով այդ երկրի նկատմամբ մարզական ոլորտում շրջափակումների կիրառումը քաղաքականացված քայլ է և ՌԴ-ի մեկուսացնելու ծրագրի մի մասն է, ինչը գործադրվում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ժամանակաշրջանից:
Նշելով որ, ոչ ոք չի հերքում ՌԴ մարզիկների դոպինգ օգտագործելու փաստը, Զախարովան ասել է.«ՌԴ-ի այս խնդրի նկատմամբ մարզական մոտեցման փոխարեն քաղաքական մոտեցում է ցուցաբերվում»:
Օլիմպիական միջազգային կոմիտեի տնօրեն Թոմաս Բախը հինգշաբթի օրը հայտարարել է.«2014թ. Սոչիում անցկացված ձմեռային օլիմպիական խաղերին ՌԴ մարզիկների դոպինգ օգտագործելու պատճառով, հավանաբար այդ երկիրը մարզական շրջափակման կենթարկվի»:
Parstoday