Մոնտենեգրոն ՆԱՏՕ-ի անդամ դարձավ

Մոնտենեգրոն երկուշաբթի օրը ՆԱՏՕ-ի անդամ դարձավ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոնտենեգրոյի ԱԳ նախարար Սերջան Դարմանովիչը տեղական ժամանակով երկուշաբթի առավոտյան ԱՄՆ-ի պետքարտուղարության վայրում կայացած հանդիսության ժամանակ արձանագրեց ՆԱՏՕ-ի անդամակցության համար Մոնտենեգրոյի պաշտոնական դիմումը:

Ռուսաստանի ԱԳ նախարարությունն ավելի վաղ հաղորդագրություն տարածելով դատապարտել էր ՆԱՏՕ-ին միանալու Մոնտենեգրոյի ջանքերը:

ՆԱՏՕ-ին Մոնտենեգրոյի անդամակցությունն ավելի կընդլայնի Բալկանյան տարածաշրջանում այդ կազմակերպության ռազմական ներկայությունը:

Մոսկվան անգամներ ազդարարել է ՆԱՏՕ-ի ընդլայնման և այդ կազմակերպության ուժերի իր սահմանների մերձակայքում տեղակայվելու կապակցությամբ և հայտարարել է, որ դրան պատասխանելու է համարժեք քայլով:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով