ՄԻՊ-ն առաջարկը ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին

By | 12.06.2017

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում, որով կխստացվի քրեական պատասխանատվությունը փաստաբանի աշխատանքը խոչնդոտելու համար:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրականացրած մոնիթորիգի և ստացված բողոքների քննարկման արդյունքում վեր են հանվել խնդիրներ՝ կապված ազատությունից զրկման վայրերում փաստաբանի աշխատանքը խոչընդոտելու, այդ վայրեր փաստաբանների անարգել մուտքի հետ: Այս խնդիրների լուծումն ունի առանցքային նշանակություն, քանի որ փաստաբանի անխոչընդոտ աշխատանքն առաջնային երաշխիք է անձի նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքը կանխարգելելու և նրա նկատմամբ հնարավոր ապօրինի հետապնդումը կանխելուհամար:

Ըստ այդմ, Պաշտպանի աշխատակազմում մշակվել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծ:

Նախագծի ընդունմամբ գործնականում առավել լիարժեք կիրացվի ՀՀ Սահմանադրությամբ,օրենքներով և այլ իրավական ակտերով փաստաբանին վերապահված իրավասությունը, կապահովվի փաստաբանի առավել անխոչընդոտ աշխատանքը և իրավաբանական օգնության կարիք ունեցող անձի իրավունքների առավել լիարժեք իրացումը:

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է.

ՀՀ քրեական օրենսգրքի 3323-րդ հոդվածի 1-ին մասը ենթարկել այնպիսի փոփոխության,որով այս հանցակազմի սուբյեկտ, պաշտոնատար անձից բացի, կհամարվի ցանկացած այլայնպիսի անձ, որը խոչընդոտել է փաստաբանի օրինական գործունեությունը` առանց սուբյեկտների շրջանակի սահմանափակման: Ըստ այդմ, նախագիծը լրացնել առանձին մասով:

ՀՀ քրեական օրենսգրքի 3323-րդ հոդվածով պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքն օգտագործելով փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար նախատեսված պատժաչափը խստացնել, ինչպես նաև նախատեսել պատիժ ազատազրկման ձևով:
Քրեական օրենսգրքի հոդվածում նոր մասով պատասխանատվություն նախատեսել փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու համար, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով՝ ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքնապօրինի չթույլատրելով:
Վերոնշյալ նախագիծը և դրա հիմնավորումը դրվել են շրջանառության մեջ: Պաշտպանի կողմիցնախագիծը կներկայացվի նաև իրավապաշտպան կազմակերպություններին՝ կարծիքի:

Նախագիծը և դրա հիմնավորումը՝ այստեղ և այստեղ

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը կհետաձգվի.Ամրան Մակինյան

20.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

«Դա ոչ թե Միքայել, այլ Լարիսա Մինասյանն է եղել».Նարեկ Մալյան

23.05.2020

Ա՛յ Նիկոլ ջան Քաջարանի քաղաքապետից ի՞նչ ես ուզում. մարդը անցած ընտրություններին մի օրվա մեջ տղավարի դավաճանեց Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին ու օգնեց քեզ ու թայֆայիդ

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով