Մեքսիկայում մի քանի հավաքական գերեզման է հայտնաբերվել

Անցած 9 տարիների ընթացքում Մեքսիկայում ավելի քան հազար հավաքական գերեզման է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել է Մեքսիկայի Իբերո-Ամերիկյան համալսարանի ղեկավարը:

Հիսփան Թիվի հեռուստաալիքի հաղորդմամբ, «Բռնություն և սարսափ, հավաքական գերեզմանների հայտնաբերում Մեքսիկայում» խորագրով զեկույցի մեջ, Մեքսիկայի Իբերո-Ամերիկյան համալսարանի ղեկավար Դեյվիդ Ֆերնանդեսը հայտարարել է.«2007-2016թթ. ընթացքում երկրում հայտնաբերվել է 1075 հավաքական գերեզման ու դրանցում թաղված 2024 դիակ»:

Վերջին տարիների ընթացքում հանցագործությունների աճի պատճառով,  Լատինական Ամերիկան և հատկապես Մեքսիկան եղել են ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Անապահովությունների դեմ ժողովրդական բողոքների պատճառով, այդ երկրի կառավարությունը հայտնվել է դժվարին կացության մեջ:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով