Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլը

By | 26.06.2017
Загрузка...

Հունիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2017թ.  ծրագրի 2-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:

Արիտունցիներին և հյուրերին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Բարով եք եկել տուն, ձեր տուն, ձեր հայրենիք, ձեր Հայաստան: Ուրախ եմ, որ ծրագրի շրջանակներում վայելելու եք Հայրենիքը, լինելու եք տեսարժան վայրերում, ու այն ամենը, ինչ լսել եք տանը Հայաստանի մասին, տեսնելու եք ու հասկանալու եք, թե ինչ է Հայաստանը, որն է ձեր հայրենիքը, որ պահել, պահպանել են մեր պապերը:

Եվ մենք էլ պետք է հզորացնենք, զարգացնենք ու փոխանցենք հաջորդ սերունդներին: Ձեզնից յուրաքանչյուրը պիտի աշխատի դառնալ լավագույնը իր բնակության երկրում՝ լավ մարդ, լավ մասնագետ, լավ հայ: Դուք հայ եք, հայաստանցի եք, ուղղակի ծնվել եք այլ երկրում: Ձեր տեղը Հայաստանն է, ուր ուշ թե շուտ վերադառնալու եք: Բարով եք եկել»:

Արիտունցիները շնորհակալություն հայտնեցին Սփյուռքի նախարարին, ծրագրի կազմակերպիչներին՝ Հայրենիքում լինելու, հայերեն սովորելու, հասակակիցների հետ շփվելու հիանալի հնարավորության համար: Ելույթ ունեցան տարբեր երկրներից ծրագրին մասնակցելու եկած երեխաները:

Ծրագրի 2-րդ փուլին մասնակցում է 109 սփյուռքահայ պատանի ու աղջիկ աշխարհի 8 երկրից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից 22, Ուկրաինայից 1, Բելառուսից 2, Ուզբեկստանից 2,  Վրաստանից 59, ԱՄՆ-ից 3, Ֆրանսիայից 1 և Հունգարիայից 7 մասնակից:

 

 

Culture

Ովքեր են Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնողները. «նրանցից մեկը Վադիմ Ռաջաբի Գրիգորյան կամ Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է»

21.02.2020

Բողոքի ակցիա Արցախում․ կան բերման ենթարկվածներ

21.02.2020

«Իմ քայլը»դաշինքից ադրբեջանասեր պատգամավոր Մարիա Կարապետյանը քննարկում է դպրոցներում միասեռականության, սեռափոխության և այլ այլասերումների ու պղծությունների վերաբերյալ դասաժամերի ներմուծման անհրաժեշտության հարցը

17.02.2020

Կեցցե այն Հայաստանը, որտեղ «զինվորը» վերջին սերնդի ամենագնացով, թիկնազորով է պաշտպանում վարձակալած տունը

19.02.2020

«Ես գալիս եմ, տեղ ու ժամ ասա…».Մենուա Հարությունյանը`Պետրոս Ղազարյանին

22.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...