Մանկական կինոմեղեդիներ «Արտ Սինեմա» մենակատարների պետական անսամբլի կատարմամբ

Հունիսի 18-ին՝ ժամը 15:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Մանկական կինոմեղեդիներ» խորագիրը կրող համերգ:

Ինչպես Culture.AM-ին հայտնեցին «Արտ Սինեմա» մենակատարների պետական անսամբլից՝ երեկոյի ընթացքում կկատարվեն սիրված մեղեդիներ «Տանը միայնակ», «Զոռռոյի դիմակը», «Հարի Փոթեր», «Կարիբյան ծովի ծովահեններ» և այլ ֆիլմերից:

7 տարիների ընթացքում «Արտ սինեմա» անսամբլն իր երկացանկում ընդգրկել է մոտ 150 հայկական  և արտասահմանյան կինոերաժշտություն, որոնք փոխադրել է խմբի գեղարվեստական ղեկավար և առաջին ջութակ Աշոտ Խոյեցյանը: Անսամբլը հանդես է եկել բազմաթիվ համերգային ծրագրերով Հայաստանում  և արտերկրում՝ Գերմանիա, Լիբանան, Ռուսաստան և այլն։ Խմբում հանդես են գալիս նաև ջութակահար Հայկ  Վարդանյանը, ով նաև խմբի տնօրենն է, թավջութակահար  Լևոն  Առաքելյանը, ինչպես նաև դաշնակահար Կարեն  Սարաֆյանը:

Այս տարի անսամբլը ստացել է պետական կարգավիճակ:

 

Culture

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով