Մայրաքաղաքում շարունակվում է «Երևանյան ամառ 2017» եռամսյա ծրագիրը

Հունիսի 1-ից մեկնարկել և սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքում ընթանում են «Երևանյան ամառ 2017» եռամսյա ծրագրով նախատեսված մարզամշակութային միջոցառումները: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Ծրագրերի մասին բնակչության լայն շերտերի մշտական իրազեկումն ապահովելու նպատակով հանձնարարվել է առավել ակտիվացնել հանրային իրազեկման աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ընթացող ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ ավարտական քննությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով բոլոր դպրոցներում աշակերտների համար ստեղծված են անհրաժեշտ պայմանները: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել գործընթացի նկատմամբ հսկողությունը և պարբերաբար զեկուցել ընթացքի մասին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով