ՃՏՊ Թբիլիսի-Մառնեուլի ավտոճանապարհին

Հունիսի 25-ին, ժամը 11:08-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից նախնական տեղեկություն է ստացվել, որ Թբիլիսի-Գարդաբանի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող Scania մակնիշի 97 DT 777am պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Արա Հովհաննիսյան) բախվել է Nissan Tiida մակնիշի IL100KA պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Էթերի Գավաշելիշվիլի):

Ժամը 13:04-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Թբիլիսի-Մառնեուլի ավտոճանապարհին՝ Տսալասկուրի գյուղի մոտակայքում. Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսը (58 ուղևոր, 2 վարորդ) բախվել է Nissan Tiida մակնիշի ավտոմեքենային. ավտոբուսը կողաշրջվել է:

Ավտոբուսի ուղևորներ` 1957 թ. ծնված Մարգարիտա Մարտիրոսյանը և 1957 թ. ծնված Բարբարա Պետրոսյանը տեղափոխվել են Մառնեուլի քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել, իսկ 1939 թ. ծնված Մարգարիտա Կիրիևան՝ նույն քաղաքի «Ավերսի» հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով