Ղարաբաղում երեք 20-ամյա զինվոր է զոհվել. The Guaridan

Հունիսի 16-ին շփման գծում երեք հայ զինծառայողների զոհվելու մասին լուր է հրապարակել բրիտանական The Guaridan-ը:

«Ադրբեջանի զինուժն ուրբաթ օրը երեք էթնիկ հայ զինծառայող է սպանել, հայտնել է Ղարաբաղի ապստամբ իշխանությունը: Ադրբեջանը կրակի տակ է պահել Ղարաբաղի բանակի դիրքերը հակատանկային զինատեսակներից, ինչի հետևանքով 20-ամյա երեք զինվոր է զոհվել, նշված է տարածված հայտարարության մեջ», նշված է նյութում, ինչին հետևում է պատմական անդրադարձ ղարաբաղյան հակամարտությանը և ապրիլյան էսկալացիային:

 

Armtimes

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով