Հունիսի 19-ին, ժամը 17-00 The Club -ում

Հունիսի 19-ին, ժամը 17-00 The Club -ում (Ակումբ), հասցեն՝ Թումանյան 40, տեղի կունենա գրող, սցենարիստ, հրապարակախոս, ԱՄՆ հայ գրողների միության անդամ Արթուր Հայրապետյանի վերջին երեք գրքերի ընթերցում:

Հեղինակի գրքերից առանձին ստեղծագործություններ կընթեցի սիրված դերասանուհի Ռոզի Ավետիսովան: Ինչպես հեղինակը ասաց՝ կվայելենք մի գավաթ գինի և մի բուռ գրականություն: Արթուր Հայրապետյանի առանձին ստեղծագործություններ տպագրվել են օտար լեզուներով:

Վերջին՝ Սարդոստայն ժողովածուն ամբողջությամբ կտպագրվի անգլերեն և ռուսերեն: Հեղինակը իր խոսքում նշեց, որ այդ օրը սպասում է բոլորին, ովքեր գնահատում են իր գրականությունը և սա լավ առիթ է մարդուն մոտեցնելու գրականությանն ու կենդանի շփումը հեղինակի և ընթեցողի հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով