ՀՀ ԶՈւ զինծառայողները լեռնային պատրաստության դասընթաց են անցնում Վրաստանում

Հունիսի 19-ին Վրաստանի ՊՆ Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում մեկնարկել է ամառային վերապատրաստման փուլը: Դասընթացին մասնակցում են Հայաստանի, ինչպես նաև Լատվիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և ԱՄՆ ԶՈւ ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը:

Դասընթացը տևելու է երեք շաբաթ և ավարտվելու է հուլիսի 7-ին: 25 զինծառայողներ վերապատրաստում են անցնում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի (NATO Partnership for Peace — PfP) շրջանակներում:

Երեքշաբաթյա դասընթացը ներառում է լեռնային պատրաստության հմտություններ, լեռնամագլցման սարքավորումների օգտագործում, կողմոնորոշում տեղանքում և վիրավորների տարհանում: Դասընթացն ավարտվելու է 12 կմ-ոց ռազմերթով:

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ զինծառայողները այս տիպի դասընթացներին մասնակցում են կանոնավար կերպով: Դեռևս 2007 թվականից ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները վերապատրաստվում են Վրաստանում։

 

Razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով