ՀՀ ԳԱԱ-ն խթանում է համագործակցությունը Ֆրանսիայի 8 գիտակրթական հաստատությունների հետ

Սույն թվականի հունիսի 23-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ) տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանի, ՀՀ ԳԱԱ    Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ալբերտ Սարգսյանի, ՀՀ ԳԱԱ միջազգային բաժնի պետ Գագիկ Էվոյանի հանդիպումը  Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստի հետ: Քննարկվեցին ՀՀ ԳԱԱ-ի և Ֆրանսիայի 8 գիտակրթական հաստատությունների միջև կնքված  Համագործակցության շրջանակային համաձայնագրի առաջիկա անելիքները:

Նախատեսվում է խթանել հարաբերությունները ուսումնական և հետազոտությունների փոխանակման ոլորտում, զարգացնել դասավանդման և համատեղ հետազոտությունների ներուժը տվյալների գիտական վերլուծության և հաշվողական գիտության ոլորտներում, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսումնական ծրագրի շրջանակում ներդնել «Կիրառական մաթեմատիկա, վիճակագրություն և ինֆորմատիկա» մասնագիտության գծով լիսանս/բակալավրիատի ծրագիր:

 

 

 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով