ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ողջույնի խոսքը Հայկական քաղաքական կուսակցությունների ֆորումի մասնակիցներին

Հունիսի 16-ին Ստեփանակերտում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Հայկական քաղաքական կուսակցությունների ֆորումին: Արա Բաբլոյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Միջկուսակցական ֆորումի հարգելի մասնակիցներ,

հարգարժան գործընկերներ,

ողջունում եմ Հայկական քաղաքական կուսակցությունների ֆորումի մասնակիցներիդ: Այն կարեւոր հարթակ է թե՛ միջկուսակցական եւ թե՛ միջպետական ու համազգային խնդիրներ քննարկելու համար:

Արցախի եւ Հայաստանի քաղաքական կուսակցությունները՝ որպես կազմակերպություններ, գտնվում են տարբեր քաղաքական եւ ընտրական տարածքներում, սակայն դրանք հայակենտրոն եւ հայանպաստ գործունեություն են ծավալում միեւնույն` հայկական տարածքում:

Դրանք ունեն միմյանց շատ մոտ քաղաքական ծրագրեր, քաղաքական նպատակներ, որոնք բխում են երկու պետություն ունեցող մեկ ժողովրդի առաջնահերթություններից, մեր առջեւ ծառացած մարտահրավերներից: Մեր կուսակցություններն ունեն բավականին հարուստ քաղաքական կապիտալ, որը կարող են արդյունավետ օգտագործել այդ նպատակներին հասնելու համար:

Հարգելի բարեկամներ,

Արցախի հարցը՝ որպես Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը, իր ուրույն տեղն ունի Հայաստանում գործող քաղաքական ուժերի ծրագրերում: Համապետական բոլոր ընտրություններում իրենց նախընտրական ծրագրերում նրանք առանձին մաս են հատկացնում Արցախի հարցին, Արցախի Հանրապետության հետ հարաբերություններին, պատրաստ են նպաստել տնտեսական զարգացմանը, պաշտպանել նրա անվտանգությունը եւ ինքնորոշման իրավունքը: Հայաստանյան քաղաքական ուժերն Արցախի կուսակցությունների հուսալի գործընկերներն են եւ պատրաստ են իրենց հնարավորություններն ի սպաս դնել նրանց քաղաքական փորձառությունն ավելացնելուն, տեղեկատվական բազան եւ միջազգային կապերն ընդլայնելուն: Տրամաբանական է, որ Արցախի քաղաքական կուսակցությունների քաղաքական ծրագրերում էլ կարեւոր տեղ են զբաղեցնում Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններին վերաբերող, ինչպես նաեւ համահայկական դրույթները:

Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, իրենց ծրագրային որոշակի տարբերություններով հանդերձ, մեկ հարցի՝ Արցախի ճակատագրի շուրջ միասնական են, ինչպես մեր ժողովուրդը: Վստահ եմ, որ երկրի ճակատագրի հարցում նույնպիսի միասնականություն առկա է նաեւ Արցախի կուսակցական ներկապնակի պարագայում: Իսկ միջկուսակցական կառուցողական համագործակցությունն ավելի է մեծացնում այն ներուժը եւ հնարավորությունները, որ ունեն Հայաստանի եւ Արցախի քաղաքական ուժերն առանձին-առանձին: Միայն համատեղ ջանքերի միջոցով կարելի է առկա մարտահրավերները վերածել նոր հնարավորությունների՝ անվտանգություն ու զարգացում ապահովելով Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների համար:

Հարգելի գործընկերներ,

վստահ եմ, որ այս հարթակն իր ներդրումը կունենա հայկական երկու պետությունների քաղաքական կուսակցությունների միջեւ փորձի եւ տեղեկատվության փոխանակման, երկխոսության եւ ընդհանրապես քաղաքական մշակույթի զարգացման գործում:

Մաղթում եմ արգասաբեր աշխատանք»:

Նմանատիպ նորություններ

«Շատ զարմանալի բաներ են տեղի ունենում հոսանքի վճար... ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, իմ անունից ևս հաստատում եմ, որ շատ զարմանալի բաներ են տ...
Ադրբեջանցին փորձում է չեչենների հետ կոնֆլիկտը ջար... ՍԱ ԷՆ ՀԱՅ ՏՂԵՆԱ, ՈՐ ՉԵՉԵՆՆԵՐԻ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՄԲՈՂՋ ՄԵՂՔԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՋԱՐԴԵՆ ԳԼԽԻՆ։ ԷԴ ՖԱՈՒԴ ԱԲԱՍՈՎԻ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵՔ, ԱՍՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ ԴԱՏԱ ՀԱՍՆՈՒՄ...
«Դավիթ Սանասարյանի հայտարարությունը բացարձակ սուտ ... «Հետք» կայքում երեկ ««Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին» վերտառությամբ հոդվածի հրապարակումից հետո Պե...
Ալիևը շարունակաբար սպառնում է Արցախին և Հայաստանին... Փաշինյանը կամ մոլորության մեջ է,կամ ինքն է ժողովրդին մոլորեցնում։ Երկու դեպքում էլ նա պետք է հեռանա։ 1988թի փետրվարի 20-ը ոսկե տառերով է գրված...
Կազմվել է պաշտոն զբաղեցնող սեռական փոքրամասնությու... «Հեղափոխությունից հետո ակտիվացել են, այսպես կոչված, «լիբերալ» գաղափարներ կրող կերպարները: Հենց նրանք են, որ փորձում են այսօր հայ ավանդական հասարակ...
Շնորհավորո՛ւմ եմ Արցախի վերածննդի օրվա առթիվ. Վահա... Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր պատմական օր է: 31 տարի առաջ այս օրերին Ստեփանակերտի հանրահավաքները բացեցին նոր պատմական ժամանակաշրջան բոլորիս համ...
Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հ... Սիրելի հայրենակիցներ, Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հերթական տարեդարձը: Շնորհավորում եմ ձեզ: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ստ...
«Նիկոլի երբևէ ունեցած ամենավատ ելույթն էր Դսեղի ել... Նիկոլի երբեւէ ունեցած ամենավատ ելույթն էր Դսեղի այսօրվա ելույթը։ Նախ, Թումանյանը բոլորովին աղքատ մարդ չի եղել, սերել է բավականին հարուստ գերդաս...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով