Հենրիխ Մխիթարյանը Ռեալի հետ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի մասին

Եվրոպա լիգայի հաղթող «Մանչեսթեր Յունայթեդը» ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում կմրցի ՉԼ-ի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» հետ:

ՄՅՈւ-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Սենթ-Քիթս և Նևիսի հետ ընկերական խաղից հետո լրագրողների կողմից հարց ուղղվեց նաև այդ խաղի մասին:

Հիշեցնենք՝ Հայաստանը 5:0 հաշվով հաղթանակ տարավ Սենթ-Քիթսի հավաքականի հետ խաղում, իսկ Մխիթարյանը դուբլի հեղինակ դարձավ.

«Մինչև այդ խաղը դեռ երկար ժամանակ կա, բայց, իհարկե, հաճելի է խաղալ այդպիսի խաղեր: Ճիշտ է, գիտենք, որ «Ռեալը» շատ լավ թիմ է, բայց կարծում եմ, որ այս տարի մեր թիմ շատ ֆուտբոլիստներ կգան ու կգնան, այդ իսկ պատճառով, կարծում եմ՝ դեռ շատ ժամանակ ունենք վերլուծելու և պատրաստվելու համար» ,- նշեց Մխիթարյանը:

 

Armsport

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով