Հանրային հեռուստընկերության մոտ Mercedes-ը բախվել է Էլեկտրասյանն ու պատին. պապը հիվանդանոցի ճանապարհին մահացել է, տղան ու թոռը հիվանդանոցում են .ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

By | 22.06.2017

Երեկ՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:15-ի սահմաններում Գարեգին Հովսեփյան փողոցում՝ Հանրային հեռուստընկերության մոտ, Mercedes մակնիշի 34 PQ 349 համարանիշի ավտոմեքնան բախվել է էլեկտրասյանն ու պատին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ, սակայն նրանցից մեկը ճանապարհին մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի, 4-րդ դասակի աշխատակիցները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարաները՝ 2 մարտական հաշվարկով:

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների հետ համատեղ վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից, հոսանքազրկել այն, փակել գազի բալոնի փականը: Տեղում օպերատիվորեն աշխատել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները, ովքեր առաջին անհրաժեշության օգնություն են ցուցաբերել վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի, Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը և վիրավորները հարազատներ են: Մահացածը եղել է պապին, վիրավորներն էլ նրա տղան ու թոռը:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

 

© shamshyan.com

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով