Հանձնարարվել է խստորեն վերահսկել մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման աշխատանքների որակը

By | 05.06.2017

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում 2017 թվականի ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքների մասով զեկուցվել է, որ աշխատանքներն ընթացքի մեջ են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել աշխատանքների ժամանակին և պատշաճ իրականացումը:

«Խիստ հսկողություն սահմանեք ասֆալտապատման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ, այդ թվում նաև մշտական հսկողության տակ պահելով իրականացվող փոսանորոգման և ճաքալցման աշխատանքների որակը: Գույքագրեք այն հատվածները, որտեղ աշխատանքները կատարվել են ոչ պատշաճ, և պարտադրե՛ք կապալառու կազմակերպություններին, որ իրենց միջոցներով վերացնեն թերությունները: Մասնակցել են մրցույթին, շահել են, ուրեմն թող բարի լինեն պատշաճ ու ժամանակին իրականացնեն ստանձնած պարտավորությունները: Այս հարցում եղեք շատ խիստ և կոշտ, թերացողների նկատմամբ էլ օրենքով սահմանված կարգով ձեռնարկեք համապատասխան պատժամիջոցները», — ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Եկա էդտեղ բեղերդ կխուզեմ՝ կդառնաս կլուբնիկի համով Անդոն. Օնիկ Գասպարյանը՝ Անդրանիկ Քոչարյանին․arminsider

27.02.2021

Ծեծել են այն տղայի, որին Նիկոլը տեսախցիկների առջև ասեց. «Հանգիստ, հանգիստ, քո հետևից կգան».Միքայել Մինասյան

28.02.2021

Այդ ձայնագրությամբ Նիկոլն ու ֆեյքերը ոռնալու են 3 ժամ.Միքայել  Մինասյան

02.03.2021

Նիկոլը, իր միտինգով ամբողջ աշխարհին փորձելու է ցույց տալ, որ Հայը ծախու, անթասիբ, անհայրենիք ու անխելք ժողովուրդ է.Արտակ Զաքարյան

28.02.2021

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

27.02.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով