Հայաստանում Արցախի անկախության ճանաչումը հնարավոր չէ. Վադիմ Դուբնով

Հունիսի 16-ին և 17-ին 4 հայ զինծառայողների զոհվելուց հետո ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներից ուրվագծվում է Ադրբեջանի քաղաքական իսթաբլիշմենթին անհանգստացնող հարցը: Ադրբեջանական լրատվամիջոցները փորձագիտական կարծիքներ են հավաքում, թե արդյոք վերջին սահմանային միջադեպերից հետո Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը:

Ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովի խոսքով, դա Հայաստանում ներքաղաքական հարց է և Արցախի անկախության ճանաչումը հնարավոր չէ:

«Հայաստանում և տարածաշրջանում իրավիճակը հիմա այնպիսին է, որ հազիվ թե ինչ-որ մեկը փորձի փոխել ստատուս քվոն: Անկախության ճանաչման մասին հնարավոր կլինի խոսել միայն նոր պայմաններում, որոնց հնարավորությունը ես չեմ կանխատեսում: Սակայն շատ հավանական է, որ այդ հարցը նորից կբարձրացվի Հայաստանի Ազգային ժողովում, քվեարկության կդրվի: Սակայն Հայաստանում օրենսդիրում իրավիճակը բավականաչափ վերահսկվում է, որպեսզի նման բան թույլ չտրվի», ասել է Դուբնովը:

 

Armtimes

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով